Հայաստանը մնում է պատերազմի թատերաբեմ դառնալու վտանգի տակ. Թուրքագետ
Սխալ է անտեսել Կարսում նախատեսված թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների սպառնալիքները։ Ասուլիսում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
«Այդ զորավարժությունները երկակի արձագանքներ են ստանում. մեկն այն է, որ որևէ վտանգ իրենց մեջ չեն պարունակում, կարծում եմ՝ ճիշտ մոտեցում չէ։ Արձագանքներից մյուսը, որի կրողներից մեկը ես եմ, այն է, որ Թուրքիան և Ադրբեջանը ապառնալիք են ոչ միայն Հայաստանին, նաև տարածաշրջանին, այդ թվում մեր ռազմավարական գործընկերոջը՝ ՌԴ-ին։ Այդ պետությունների քայլերը շարունակում են մնալ սպառնալից մեր պետականության, մեր տարածաշրջանի համար»,- նշեց նա։
Ռուբեն Մելքոնյանի խոսքով, սպառնալիք պետությունների զորավարժությունների, ռազմական գործողությունների նախապատրաստման ու մյուս քայլերը պետք է ընկալվեն որպես պոտենցիալ սպառնալիք:
«Այս տարածաշրջանում շրջում է մեծ պատերազմի ուրվականը, թե այդ պատերազմը երբ կսկսվի, թիրախները ո՞ր մեծ պետությունները կլինեն՝ Իրա՞նը, թե՞ Ռուսաստանը, դեպքերը ցույց կտան: Բայց ամեն զարգացման պարագայում Հայաստանը մնում է թիրախ, Հայաստանը մնում է պատերազմի թատերաբեմ դառնալու վտանգի տակ։ Այս ամենն անտեսելը ճիշտ չէ», - նշեց թուրքագետը:
Նրա խոսքով, թեկուզ հերթական զորավարժություններ են, բայց իրենց մեջ հստակ սպառնալիք են պարունակում, իրականցվում է այն պետություների կողմից, որոնք շարունակում են վարել ագրեսիվ քաղաքականություն, այս տարածաշրջանում հարցերը լրիվ չեն լուծվել, Արցախի մի հատվածի օկուպացիան դեռևս մեծ պատերազմական պլանի ավարտը չէ։
«Այստեղից կարելի է ենթադրել, որ այս տարածաշրջանում պատերազմական գործողությունների շարունակման հնարավարություն կա»,- ընդգծեց Ռ.Մելքոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մեղրիի միջանցքի և այլ ենթակառուցվածքների վտանգները Սյունիքի համար
- Սյունիքը լրջորեն վտանգված է, ահազանգում են փորձագետները
- ՀՀ ԱԳՆ․ ՀՀ սահմաններին թուրք-ադրբեջանական զորավարժությունները չեն վկայում նրանց ղեկավարության խաղաղ մտադրությունների մասին
- Թուրքիան ու Ադրբեջանը Կարսում զորավարժություն կանցկացնեն