50 հազար 521 հայրենազրկված արցախցի փոխադրվել է Ստեփանակերտ
131 մարդ երեկ վերադարձել է Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից։
Ասվում է, որ ռուս խաղաղապահներն ուղեկցում էին փախստականներին, ովքեր Հայաստանի Հանրապետության տարածքից վերադառնում էին «իրենց տները»։
Նշենք, որ Արդրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում, որն ընթանում էր քաղաքացիական բնակավայրերի ինտենսիվ ռմբակոծմամբ, և Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիայի պատճառով հազարավոր արցախցիներ այլևս չեն կարող վերադառնալ իրենց տները։ Նրանք հիմանականում հավաքվում են Ստեփանակերտում ու այն մարզերում, որոնք ի տարբերություն յոթ շրջանների՝ չեն հայաթափվել ու հանձնվել Ադրբեջանին։
Ընդհանուր առմամբ՝ 50 հազար 521 արցախցի արդեն վերադարձվել է Հայաստանից: