Մարզական բժիշկը հայտնել է ՝ ինչպես պետք է մարզվեն COVID-19-ով հիվանդները
Կորոնավիրուսով վարակվելուց հետո առողջությունը վերականգնելը յուրաքանչյուր դեպքում պահանջում է առանձին մոտեցում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է բժշկական գիտությունների թեկնածու, սպորտային բժիշկ Ելենա Ռյաբինկովան:
«Տան չոր և տաք օդից հետո դրսի սառնութունը, ջերմաստիճանի և խոնավության փոփոխությունը վնասում են շնչառական համակարգը, ինչը հանգեցնում է վիրուսային վարակի բարդացման։ Եվ հիվանդների մոտ հնարավոր են բավականին լուրջ բարդություններ»,- բացատրել է Ռյաբինկովան։
Նա հավելել է, որ ամենատարածված բարդությունները՝ միոկարդիտ և սթրեսային կարդիոմիոպաթիա, կարող են էլ ավելի հաճախակի դառնալ ոչ ադեկվատ մարզումների դեպքում, և դրանց կանխարգելումը պահանջում է լուրջ վերահսկողություն: Այս ռիսկերի նվազեցումը հնարավոր է միայն փորձառու ֆիթնես մարզչի վերահսկողության ներքո:
Բժիշկը նշել է, որ COVID-19-ով հիվանդացածների կեսից ավելիի մոտ նկատվել է ուժեղ թուլություն, գլխապտույտ, հոդացավեր, հազ, չոր կոկորդ, ախորժակի և տրամադրության բացակայություն:
«Այն մարդիկ, ովքեր հիվանդացել են COVID-19-ով, փոխում են իրենց գործունեությունն ու վարքը, և մարզիչների համար կարևոր է հիվանդներին ոչ միայն պատշաճ ֆիզիկական վարժություններ անել տալը, այլ նաև բարելավել նրանց տրամադրությունը, դրական վերաբերմունք ցուցաբերել», - ասել է Ռյաբինկովան:
Նա նշել է, որ մարզումները յուրաքանչյուր դեպքում կախված կլինեն հիվանդության ծանրությունից:
«Եվ բոլորին նույն վարժությունը խորհուրդ տալը անպատասխանատու քայլ է։ Կարևոր է հիշել, շնչառական համակարգերի համար նախատեսված վարժությունները COVID-19- ից վերականգնման բանալին չեն», - ասել է մասնագետը:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 903 նոր դեպք, Ադրբեջանում՝ 218
- 22.01.2021. Կորոնավիրուսի 183 նոր դեպք է գրանցվել, ևս 11 մարդ մահացել է
- ԱՀԿ-ն արձանագրում է COVID-19-ից ռեկորդային մահացություն