Սիմֆոնիկ նվագախումբն աշխարհին է ներկայացնում հայկական երաժշտարվեստը
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն այս օրերին 15-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորանքներ է ստանում աշխարհի տարբեր ծայրերից։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի մամուլի ծառայությունը։
Անվանի բազմաթիվ երաժիշտներ իրենց ջերմագին բարեմաղթանքներն են հղում։
Ջութակահար և դիրիժոր Դմիտրի Սիտկովեցկին‚ շնորհավորելով նվագախմբին և դիրիժոր Սերգեյ Սմբատյանին‚ նշում է. «Ես բախտ եմ ունեցել համագործակցելու նվագախմբի հետ‚ և ինձ անմիջապես գերել է նրանց ոգեղենությունը‚ ինքնատիպությունը‚ բաց լինելն ու ցանկացած նոր գաղափար կլանելու ունակությունը»։
Դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանն իր խոսքում շեշտում է‚ որ 15 տարիների ընթացքում նվագախումբը փայլուն ստեղծագործական ուղի է անցել. «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումը՝ որպես համախոհների հզոր բանակ‚ ստեղծելով գեղեցիկ ու հաստատուն ավանդույթներ‚ ամբողջ աշխարհին է ներկայացնում հայկական երաժշտարվեստը»։
Իրենց շնորհավորական ուղերձներն ու ջերմ խոսքերն են հղել նաև ջութակահար Արա Մալիքյան‚ Նինգ Ֆենգը, շեփորահար Սերգեյ Նակարյակովը‚ դաշնակահարներ Հայկ Մելիքյանը‚ Գլորիա Կամպաները‚ Վահագն Հայրապետյանը‚ կլարնետահար Անդրեաս Օտենսամերը և այլք։
Հիշեցնենք‚ որ հունվարի 25-ին լրանում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-ամյակը։
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան