Թրամփը նախատեսում էր աշխատանքից հեռացնել Ռոզենին՝ ընտրությունների արդյունքները փոխելու համար
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, իր պաշտոնը թողնելուց մի քանի շաբաթ առաջ, մտադրվել էր պաշտոնանկ անել արդարադատության դեպարտամենտի ղեկավար Ջեֆրի Ռոզենին ՝ փոխելու համար Ջորջիա նահանգում նախագահական ընտրությունների արդյունքը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով «New York Times»-ին։
Նշվում է, որ դրա համար Թրամփը դիմել է Արդարադատության նախարարության աշխատակիցներից մեկին ՝ փաստաբան Ջեֆրի Քլարկին:
Ըստ NYT-ի, նման նախագիծը մշակվել էր այն պատճառով, որ Ռոզենը համաձայն չէր քվեարկությունը փոխելու Թրամփի խնդրանքի հետ:
Ի վերջո, Ամերիկայի նախկին ղեկավարը մտափոխվել է՝ արդարադատության դեպարտամենտի որոշման պատճառով։ Կառույցի աշխատակիցները ասել էին, որ զանգվածաբար հրաժարական կտան, եթե Ռոզենը հեռացվի:
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը լքել է Սպիտակ տունը
- Մելանիա Թրամփը ավանդույթի համաձայն Սպիտակ Տանը չի հյուրընկալել Ջիլ Բայդենին