Արցախում որոնումների ընթացքում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն
Արցախում երեկ որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 5 զինծառայողի աճյուն։ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ մարմինները գտնվել են Ֆիզուլիի տարածքում, անճանաչելի են, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Այսօր որոնողական աշխատանքներ են շարունակում են Թալիշում, Մատաղիսում, Ֆիզուլիում, Քաշաթաղի շրջանում։
Պատերազմի ավարտից՝ նոյեմբերի 13-ից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր 1256 զոհվածի աճյուն:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում հայտնաբերվել են երեք քաղաքացիական անձանց և մեկ զինծառայողի աճյուններ
- Որոնումների ընթացքում հայտնաբերվել է 7 զինծառայողի, մեկը քաղաքացիական անձի աճյուն
- Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս երեք աճյուն
- Հայտնաբերվել է ևս 7 զինծառայողի աճյուն
- Սղնախի, Ջաբրայիլի և Հադրութի հատվածներում հայտնաբերվել է 11 զոհվածի աճյուն
- Նոյեմբերի 13-ից հետո հայտնաբերվել է 1211 աճյունն. ԱՀ ԱԻՊԾ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան