Քաղաքական 09:34 23/01/2021 Հայաստան

Նիկոլ, դու ես սպանել իմ Աբգարին ու մյուս 5 կամ 7 հազար տղաներին. Գեղամ Նազարյան

«Մեր ընտանիքն ու նաև 18 տարեկան մյուս նորակոչիկների ընտանիքները հավատում էինք մեզ տրամադրվող տեղեկությանը, որ մեր տղաները, քանի որ անպատրաստ էին, կրակայինի անգամ փորձ էլ չունեին, նրանց տեղափոխել են անվտանգ տեղեր։ Մենք միայն անհանգստանում էինք մյուսների ու երկրի համար»,- 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ  ասում է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Գեղամ Նազարյանը։

Նրա խոսքով, պարզվել է, որ  որդին՝ Աբգարն ու իր ընկերը սեպտեմբերի 28-ից ամենաառաջին գծում են եղել. տղերքին տարել են Ֆիզուլու ամենածայր դիրքը. «Երեխաները երկու օր շարունակ կռվել են դրոնների ու հրթիռների դեմ։ Իրենք կենդանի ուժի դեմ չեն կռվել։ Սեպտեմբերի 29-ին է զոհվել տղաս իր ընկերներից երկուսի հետ կողք կողքի»։

Աբգարի մարմինը գտել են սեպտեմբերի 30-ին, տեղափոխել են դիահերձարան, սակայն ծնողները միայն հունվարի 3-ին են կարողացել գտնել իրենց որդու աճյունը Հերացու դիահերձարանում։

«Հունվարի 3-ին գտանք  որդուս մարմինը։ Այսքան ժամանակ այնտեղ է եղել։ Բացատրությունն այն է, որ զինվորական գրքույկը իր մոտ չի եղել, անճանաչելիների մեջ է եղել, բայց հետո, երբ որ մտել էին, մարմինը տեսնել, ասացին, որ ճանաչելի էր։ Թե պատճառն ինչ է, չգիտեմ, որ երեք ամիս այդ ապրումների մեջ էին...

Մեր ժամանակների ողբերգությունը ո՞րն է. ինձ մոտենում են մարդիկ ու  ասում են՝ դու երջանիկ ես, որովհետև գտել ես քո որդուն»,- ասում է Գ.Նազարյանը։ 

Հարցին՝ արդյոք այդ ամեն ինչում դիտավորություն տեսնում է, նա պատասխանում է. «Այո, տեսնում եմ։ Ուշադրություն եմ հրավիրում մի փաստի։ Երբ որ դեռ ինչ որ մեկի մոլագար  գլխում չէր ծագել այն միտքը, որ զոհերի, վիրավորների, անհետ կորածների  թիվը պետական գաղտնիք է, հրապարակում էին զոհերի ցուցակները։ Վերցրեք ու տեսեք, թե քանի տղայի անուն կգտնեք, որ ծնված են 2002 թվականին։ Շատ քիչ։ Մեծ թիվը 2000, 2001 թվականներն են, 2002 հատուկենտ են։ Պատճառն այն է, որ 2002 թվականի տղաներն ընդամենը մեկ, երկու ամսվա, մի քանի ամսվա ծառայողներ էին, իրենք ոչ մի օգուտ չէին կարող տալ առաջնագծում, ընդհակառակը՝ խանգարելու էին, քանի որ չունեին  կրակայինի փորձ, չունեին ամենատարրական փորձն ինչպես պաշտպանվել, երբ որ հրթիռային, դրոնային հարվածներ են։

Ոչ մի պատրաստություն չանցած տղաներին առաջնագիծ տանելն ամենածանր հանցագործություն է, որն արվել է գերագույն գլխավոր հրամանատարի անմիջական մեղքով։ Հիմա մտածում եմ, որ այդ պատճառով է, որպեսզի հասարակությունը չցնցվի այդ թվերով, ինչո՞ւ 2002 թվականի տղաները պետք է գնային առաջնագիծ։

Անկեղծ եմ ասում՝  հպարտ եմ, որ իմ երեխան հայրենիքի համար արել է այն, ինչ որ պետք է աներ, բայց ես նայում եմ պետության տեսանկյունից։ Իմ Աբգարը, իր ընկերները, նրանք, ովքեր նոր էին զորակոչվել, պետք է անցնեի պատրաստություն ու նոր գնային, փոխարինեին առաջին գծում կանգնած մյուս տղաներին։ Կարծում եմ՝ իմ ասածը քննարկման առարկա չէ։ Հենց դրա համար էլ այս հանցագործ իշխանությունները թաքցնում են նաև այդ թվերը, իսկ հիմա էլ ընդհանրապես չեն ուզում հրապարակել, ինչը օրենքի կոպիտ խախտում է»։

Նա նշում է, որ կան բազմաթիվ հարցեր, որոնք պատասխաններ չունեն։ Գ. Նազարյանը տեղեկացնում է՝ նախաձեռնությամբ է հանդես գալիս՝ «Ճշմարտություն սերունդների համար»։

«Նախաձեռնությունը լինելու է փաստահավաք խմբի նման մի բան, յուրօրինակ հարթակ զինվորների, զոհված, անհետ կորած, գերության մեջ հայտնված զինվորների ծնողների համար, միասնական բարձրացնենք խնդիրները, միաժամանակ  քայլեր, գործողություններ անենք, որ մեր տղաների հիշատակը վառ մնա, քանի որ մեր տղերը էն կնոջ ասած՝ հանուն ոչնչի չեն զոհվել, հայրենիքի համար են արել։

Պետք է ամեն ինչ անեմ, որ այլևս մեր 18-20 տարեկան երեխաները չլինեն հարվածի տակ»,- ասում է նա։ 

Գեղամ Նազարյանը պնդում է՝ Նիկոլը, Աննան, Մակունցը, Դավիթ Տոնոյանը պետք է պատասխան տան։

«Նիկոլն ուղիղ տարավ այս պատերազմը։ Նիկոլը ոչ թե կարող էր կանխել այս պատերազմը, այլ այս պատերազմը չէր լինելու, եթե չլինեին Նիկոլի գործողությունները, հայտարարությունը, այդ թվում «Արցախը Հայաստանը է և վերջ»։

Ի՞նչ եք կարծում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը չէին կարող ասել նման հայտարարություն։ Իսկ Նիկոլը հայտարարելով «Արցախը Հայաստանը է և վերջ», ընդամենը բացեց Արցախի ու Հայաստանի դարպասները ոչ միայն Ադրբեջանի, նաև Թուրքիայի համար։

Երկու վարկած կա՝ Նիկոլն ու թիմն արել են տգիտության կամ դիտավորության հետևանքով։ Եթե դա արվել է տգիտության պատճառով, նրա մեղքը չի մեղմում։ Գոնե նոյեմբերի 10-ին պետք է հրաժարական տար, ներողություն խնդրեր։

Նիկոլը զրոյական գիտելիքներ ունի բոլոր բնագավառներում, մակերեսային դատարակ տղա է, ռոբոտ է։

Նիկոլ,  դու փալաս ես, բոլորն էլ արդեն գիտեն։ Բայց մենք թո՞ւյլ ենք տալու փալասը ղեկավարի այս երկիրը։

Նիկոլ, այդ ինչքան դու չմարդ ես, ինչ չարք ես, որ ատամներով կառչելս ես։ Նիկոլ կագնի ու պարզ ասա, թե ով  թույլ չի տալիս քեզ հրաժարական տաս։

Լավ, այսքանից հետո էլի կասկածներ կան, որ գործ ունենք ադրբեջանաթուրքական գործակալների հետ, որոնք թափանցել են մեր ամբողջ համակարգի մեջ»,- ասում է նա։

Գ. Նազարյանի խոսքով, Ալիևն ու Էրդողանը սարսափում էին Հայաստանից Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ժամանակ, քանի որ իրենց հետախուզությունն ասում էր՝  Հայաստանի իշխանությունները զենքի առումով պահում են բալասնը,  այսինքն իրենք ինչ անեն, պատասխանը ստանալու են։ 

Ըստ նրա, երբ որ իշխանափոխություն լինի, մենք կունենանք մեր Նյուրեմբերգյան դատավարությունը. «Դատվելու է  Նիկոլը, Աննան ու իրենց ամբողջ հանցախումբը, քանի որ առանց այդ դատավարության Հայաստանը, հայ ժողովուրդը պետություն ունենալու և առաջ շարժվելու իրավունք չունեն։ Եթե հանդուրժենք այս ծածկադմփոցները, նշանակում է՝  պետություն ունենալու իրավունք չունենք։ Աննան, Նիկոլը պետք է պատասխան տան, թե ինչ գործ ուներ Աննան բունկերում, բունկերի բարոյական աջակցությունը ո՞րն է։ Հասկանո՞ւմ եք։

Արցախցի հրամանատարներին հարց ունեմ՝ ո՞նց էիք Աննային հանդուրժել այդ բունկերում։ Խնդրում եմ մի օր խոսք, ի՞նչ էր անում Աննան այնտեղ, կինո՞ էր նայում, թե ոնց են երեխեքը զոհվում։ Լավ, այդքան անթասիբ ազգ ենք»։

Նա վստահեցնում է՝ ամեն օր այս վարչախմբի, Նիկոլի նկատմամբ ատելությունն ավելանում է ։ Գ. Նազարյանը համոզված է, որ հասարակությունը շուտով դուրս է գալու շոկից, ու գրագետ, ճիշտ աշխատանքի դեպքում, հրապարակում հավաքվելու է առնվազն 700 հազար մարդ։ 

«Ես նայում եմ Նիկոլի աչքերին ու ասում՝ Նիկոլ, դու ես սպանել իմ Աբգարին ու մյուս Աբգարներին, Դավիթին, Նարեկին, Արամին, Արմենին, ... Բոլորին դու ես սպանել, այդ 5 կամ 7 հազար  տղաներին դու ես սպանել քո հանցավոր գործողությունների արդյունքում։ Պետք է խնդրես քեզ, Աննային շուտ դատեն, այլապես այս ժողովուրդը այս շոկից դուրս է գալու, այդքան ծնող, երբ որ տեսնի պետությունն իրենց երեխաների համար պատասխանատուներին չի դատապարտելու, իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալու։

Նիկոլն իմ տղային սպանեց, բայց ես ուզում եմ, որ Մարիամիկը, Աշոտիկը, Շուշանն ու Արփին ապրեն երջանիկ, բայց  մեկ  պայման կա դրա համար՝ Նիկոլը Աննայի հետ միասին դատվեն։ Այս ազգը կարող է կանգնել ու ուղիղ քայլել միայն մեկ դեպքում, երբ որ այս պատերազմի հանցագործները պատժվեն։

Նիկոլն ու Աննան նստելու են  խցում ու Միքայել Միասյանի առաջարկն էլ իրականություն է  դառնալու՝ անդադար լսելու են զոհերի անունները։ Նաև լսելու են Շուռնուխի, Հադրութի, մյուս գյողերի անունները։

Նիկոլ, դու իմ տղային, իր ընկերներին, առնվազն այդքան տղերքին սպանելու մանդատ ունեի՞ր, այդ դատարկագլուխ, Շուշին հանձնելու մանդատ ունեի՞ք։ Ծնողներ գիտեմ, որոնք որդիներին կորցնելուց հետո խելագարվել են։ Այդ մարդկանց խելագար դարձնելու, այդ մարդկանց կյանքը գողանալու իրավունք ունեի՞ր, Նիկոլ։ Դու չունեիր այդ մանդատը։

Ոմանք պատրաստվում էին հանձնել նաև Ստեփանակերտը։ Դա ակնհայտ էր, երբ որ դատավարություն լինի,  արդեն բոլորը կհամոզվեն։ Ծրագրված էր ամբողջը հանձնել, որից հետո ստահակներն ասելու էին՝  տեսաք, ռուսները մեզ չօգնեցին, 102-րդ բազան էլ հանեք այստեղից, մեզ պետք չէ, Սյունիքն էլ դառնալու էր ամբողջովին ադրբեջանաբնակ»,- ասում է Գ. Նազարյանը։

Նա համոզված է՝ քանի դեռ Նիկոլը իշխանության է, նստած է այդ աթոռին, գերիների վերադարձի գործը սարսափելի դժվարանալու է։

Գ. Նազարյանը մտածում էր, որ պատերազմից հետո գոնե այնքան բարոյականություն կունենա դատախազը, ՀՔԾ-ն, ու կասեին  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատական գործը կարճեք, ամոթ է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
Tutu ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և կազմել են...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am
10:47
Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին
Նոյեմբերի 29-ին հաղորդվել էր 1970 թ. ծնված Կարեն Զալյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
10:35
Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի կրկին ցույցի էին դուրս եկել։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում նոյեմբերի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
10:32
Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ
Վիտամին D-ի հիմնական աղբյուրը ֆոտոբիոսինթեզն է մաշկում` արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Առանց արևի ուլտրամանուշակայուն...
Աղբյուր` Panorama.am
10:03
Դեկտեմբերի 23-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 23-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 391.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի կառավարությանն ու Իվանիշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ իշխանություններին և անձամբ իշխող «Վրացական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}