Դավիթ Սահակյանց. Փաշինյանը պրոեկտ է
Ռեժիսոր, մուլտիպլիկատոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը համոզվել է, որ փողոցի միջոցով չեն կարող հասնել այս իշխանության հրաժարականին, պետք է այլ միջոցներ ձեռնարկել։
Հանրության կողմից ճանաչված գիտնականների, մշակույթի և արվեստի գործիչների, իրավաբանների հանդիպմանը նա ասաց, որ չկողմնորոշված հասարակությանը պետք է առաջարկեն ստեղծվեց իրավիճակից դուրս գալու ելքեր, պետք է օպերատիվ աշխատել։
«Պետք է եթերներով մարդկանց հասկացնել, որ երկու տարի առաջ եղավ ուղղորդված հեղաշրջում, պլանավորված ծրագիր, դա պրոեկտ է, Փաշինյանը պրոեկտ է, որը բերվել է իշխանության դրսից, ներսից, չգիտեմ որտեղից։ Կարևորը մարդիկ հասկանան, որ նա առաջին իսկ օրվանից չի մտածել ժողովրդի մասին, միշտ եղել է մեկի ձեռքում խաղալիք, խամաճիկ, այս էտապի վրա լուրջ խաղացողների ձեռքում հայտնվեց, ինչի հետևանքով եղավ այն, ինչ եղավ։ Շարունակվելու է այնքան, մինչև որ նա չգնա իշխանությունից»,- ասաց Դ. Սահակյանցը։
Ըստ նրա, պետք է համախմբվել իրավաբանների հետ, միասին դատախազությունից պահանջեն քննարկում, ներկայացվեն առկա խնդիրները։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանության դեմ պետք է պայքարել այնպես, ինչպես սոսկալի թշնամու դեմ. բժիշկ Գեորգի Պողոսյան
- Թուրքը հաղթեց, քանի որ հայերեն խոսելով բաժանեց մեզ սևերի ու սպիտակների. Ռուբեն Հովհաննիսյան
- Հայապահպանության կարևոր արժեքները թիրախ են դարձել այսօրվա իշխանությունների համար. մտավորական