Իշխանության դեմ պետք է պայքարել այնպես, ինչպես սոսկալի թշնամու դեմ. բժիշկ Գեորգի Պողոսյան
«Մենք գործ ունենք աղանդավորների հետ, որոնց պրակտիկորեն ուղղել հնարավոր չէ»,- հանրության կողմից ճանաչված գիտնականների, մշակույթի և արվեստի գործիչների, իրավաբանների հանդիպմանն ասաց բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գեորգի Պողոսյանը։
Ըստ նրա, իշխանության անդամները համաձայն են ամեն ինչ անել, տալ, մենակ թե Փաշինյանը մնա իր պաշտոնում։
«Մենք գործ ունենք մարդկանց հետ, որոնց համոզել հնարավոր չէ։ Պետք է վերջ տանք այն մտքին, որ գործ ունենք վատ աշխատող մարդկանց հետ։ Նրանք շատ լավ են աշխատում, նրանք թշնամի են, և պետք չէ իրենց դարձնել ինչ որ մարդիկ, որոնք սխալվել են, չեն իմանում ինչպես ղեկավարել։ Նրանք թշնամիներ են, թշնամիների դեմ օրինական ճանապարհով պայքարելը, ավաղ, մեկ-մեկ լինում է շատ դժվար»,- ասաց հայտնի բժիշկը։
Նա նշեց, որ գործ ունենք ներսի թշնամու հետ, ապա հիշեցրեց Գարեգին Նժդեհի խոսքերը՝ «հայի թուրքն ամենասոսկալի երևույթն է»։
«Հենց դրա հետ գործ ունենք։ Իսկ մենք իրենց ուզում ենք հաղթել ինտելիգենտ ձևով։ Բայց դա հնարավոր չէ։ Նրանց դեմ պետք է պայքարել այնպես, ինչպես սոսկալի թշնամու դեմ»,- ասաց Գ.Պողոսյանը։
Նա նշեց, որ առավոտյան է լսել՝ Հայաստանն ուզում է գնել կորոնավիրուսի դեմ անգլիական պատվաստանյութ, որից արդեն մի քանի մարդ է մահացել, թանկ է, բացի այդ Անգլիայում հիմա սոսկալի վիճակ է, պրակտիկորեն այդ պատվաստանյութը չի աշխատում։ Գ. Պողոսյանի կարծիքով, գնում են անգլիականը, որպեսզի չգնեն ռուսականը, մինչդեռ ռուսականն ավելի արդյունավետ է, աշխատող է, աշխարհն այն ընդունել է։
«Ինչո՞ւ է դա արվում։ Այստեղ պատվաստանյութ չեն բերում, որ մարդկանց փրկեն կորոնավիրուսից, այլ բերում են փող աշխատեն ու մարդկանց ավելի վատ վիճակի մեջ գցեն։
Կամ՝ առողջապահության նախարար են նշանակում մարդու, որը կյանքում մի հիվանդի մատով չի կպել, գաղափար չունի, թե դա ինչ է նշանակում, իսկ բժշկին նշանակում են Շիրակի մարզպետ։ Դա արվում է մի բանի համար՝ երկիրը քանդելու համար»,- ասաց բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գեորգի Պողոսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին