Նախկինների վերադարձի մասին միֆը հօդս ցնդեց Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ դառնալով. Իշխանյան
«Պատերազմը սկսելու առաջին ահազանգը Յուրի Խաչատուրովի դեմ գործ հարուցելն է։ Կարծում եմ՝ պատերազմն այդ օրվանից սկսվեց»,- հանրության կողմից ճանաչված գիտնականների, մշակույթի և արվեստի գործիչների, իրավաբանների հանդիպմանն ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
Ըստ նրա, երբ որ խոսքը գնում է նախկինների վերադարձի մասին, այդ միֆը երեկ հօդս ցնդեց Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ դառնալով․ «Ավելի քան այդպիսի նախկին, ավելի քան այդպիսի կոռուպցիոներ, կեղծարար համարում եմ Հայաստանում չկա։ Սա պետք է միշտ օգտագործել։ Ջհանգիրյանի նշանակումով շատ վատ հետևանքներ են սպասվում»։
Իրավապաշտանի խոսքով, ծիծաղելի է, որ հայրենիքի ամենակարևոր հատվածը կորցնելուց հետո և դեռ կորստի տակ է ողջ Հայաստանը, խոսել ժողովրդավարական, սահմանադրական ճանապարհների, նախկինների վերադարձի մասին։
«Շուշիի բնակչության մասին հայտարարությունից հետո նշանակում է, որ մենք գրավված ենք թշնամու կողմից, միայն թշնամին կերազեր, որ Հայաստանի ղեկավարի շուրթերից նման բան հնչեր։ Նա այդպես արդարացնում է ցեղասպանությունը, այսինքն 20 թվականին կարող ես ցեղասպանել Շուշիի ժողովրդին, դառնա ադրբեջանական և ընդունես, որ ադրբեջանական է։ Նման բան չէի սպասում։ Այսքանից հետո ինձ ապշեցնում է ժողովրդի անտարբերությունը»,- ասաց Ա. Իշխանյանը։
Նա ընդգծեց՝ պետք է դիմել գործողությունների, պետք է զոռ տալ երևակայությանն ու իշխանության նկատմամբ անհանդուրժողականության նոր ճանապարհներ գտնել։
«Ամեն օրը մնալը վտանգում է Հայաստանի ապագայի մի քանի կիլոմետրը»,- ասաց Ա. Իշխանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Սահակյանց. Փաշինյանը պրոեկտ է
- Իշխանության դեմ պետք է պայքարել այնպես, ինչպես սոսկալի թշնամու դեմ. բժիշկ Գեորգի Պողոսյան
- Թուրքը հաղթեց, քանի որ հայերեն խոսելով բաժանեց մեզ սևերի ու սպիտակների. Ռուբեն Հովհաննիսյան
- Հայապահպանության կարևոր արժեքները թիրախ են դարձել այսօրվա իշխանությունների համար. մտավորական
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան