2,5 տարի առաջ արդեն գիտեին՝ տալու են Արցախը, ոչ մի պետական դրամաշնորհային միջոցառում չի իրականացվել այնտեղ. մտավորական
«Ես ուզում եմ հարցեր ուղղել այն մարդկանց, ովքեր կուրորեն ընկել են այս զոմբիացված իրավիճակում։ Ես իրենց համարում եմ հայ ազգի ներկայացուցիչներ և մեր բոլորիս պարտքն է վերադարձնել այդ մարդկանց»,- հանրության կողմից ճանաչված գիտնականների, մշակույթի և արվեստի գործիչների, իրավաբանների հանդիպմանն ասաց նկարիչ, քանդակագործ, դիզայներ Արման Նուռը։
Նրան հետաքրքրում է, թե արդյո՞ք կարող են այդ մարդիկ մեջբերեն Փաշինյանի մի հայտարարություն, խոստում, ու ասեն, որ նա իր այդ խոստումը կատարել է։ Նուռն ասաց, որ նման գրառում էր արել նաև ֆեյսբուքյան էջում, խոստացել մրցանակ, եթե նման հայտարարություն, խոստում կարող էին նշել, սակայն մրցանակ ստացող չի եղել։
«Երկուսուկես տարվա ընթացքում ոչ մի պետական դրամաշնորհային միջոցառում, պետության կողմից ֆինանսավորվող միջոցառում Արցախում ոչ մի ոլորտում չի արվել, բոլորը մերժվել են, հետևաբար ստացվում է իրենք 2,5 տարի առաջ գիտեի՞ն, որ Արցախը մերը չէ, արդեն տալի՞ս էին, տվե՞լ էին։ Փորձել այսօր տակից դուրս գալու համար ասել՝ նախկինների մնացած ժառանգությունն էր, ես չկարողացա, սուտ է, ևս մեկ սուտ է, որ հրամցվում է զոմբիացված հասարակությանը։ Երկուսուկես տարի առաջ արդեն գիտեին, որ տալու են Արցախը, քանի որ ոչ մի կոպեկ, լումա չի ներդրվել, ոչ մի միջոցառում չի արվել Արցախում։ Սա երևի գլխավոր ապացույցներից մեկն էր»,- ասաց դիզայները։
Նա նշեց, որպեսզի հայ ազգը չվերանա, պետք է գործողություններ ձեռնարկել, ձև գտնել ու պահել հայ ազգը, ինքնությունը, որը վտանգված է այնքան, ինչքան երբեք վտանգված չի եղել։
«Այսօր մեզ համար օրհասական պահ է, գրեթե վերջին ենք հասել»,- ասաց Նուռը
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Չարչյան. Հայրենիքը կանգնած է շատ լուրջ արհավիրքի առաջ, ժամ առաջ պետք է լինի ներկայիս իշխանության հեռացում
- Պետք է ծայրահեղական չլինել, գնալ համախմբման ճանապարհով. Երվանդ Երզնկյան
- Այս ցեղասպանության հատուցումը պետք է լինի գործող իշխանությունների լիակատար հեռացումը. Դեմոյան
- Նախկինների վերադարձի մասին միֆը հօդս ցնդեց Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ դառնալով. Իշխանյան
- Եկեք ու այդ վակուումը լրացրեք. Սայաթ Շիրինյանը՝ մշակութային գործիչներին
- Իշխանության դեմ պետք է պայքարել այնպես, ինչպես սոսկալի թշնամու դեմ. բժիշկ Գեորգի Պողոսյան
- Թուրքը հաղթեց, քանի որ հայերեն խոսելով բաժանեց մեզ սևերի ու սպիտակների. Ռուբեն Հովհաննիսյան
- Հայապահպանության կարևոր արժեքները թիրախ են դարձել այսօրվա իշխանությունների համար. մտավորական
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան