Արմեն Չարչյան. Հայրենիքը կանգնած է շատ լուրջ արհավիրքի առաջ, ժամ առաջ պետք է լինի ներկայիս իշխանության հեռացում
«Այսօր հայրենիքը կանգնած է շատ լուրջ արհավիրքի առաջ և մեզ պետք է ինչ-որ բան ձեռնարկել, ոչ մի ուրիշ կառույց դա չի անելու»,- հանրության կողմից ճանաչված գիտնականների, մշակույթի և արվեստի գործիչների, իրավաբանների հանդիպմանն ասաց «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանը։
Նրա խոսքով, պետք չէ որակումներ տալ հասարակության տարբեր խմբերին, պետք է բոլոր դեպքերում լինել հարգալից բոլորի նկատմամբ, քանի որ՝ «բոլորը մերոնք են»։
«Ես Շուշին ազատագրողներից մեկն եմ եղել, ճակատամարտի ժամանակ այնտեղ եմ եղել, բժշկական օրթոպեդիկ ծառայությունն եմ ապահովել, բայց այս իշխանության արածից հետո գտնում եմ, որ իմ ամբողջ կյանքը, գործունեության նպատակը, իզուր է, առոչինչ»,- նշեց Արմեն Չարչյանը։
Նա ընդգծեց՝ մեր արժանապատվությունն ու մեր սերունդներին արժանապատիվ հայրենիք թողնելու համար պետք է քայլեր ձեռնարկել, ժամ առաջ պետք է լինի ներկայիս իշխանության հեռացումը։
«Հարց՝ հեռացրեցիք, հետո՝ ո՞վ։ Պատասխան՝ ով կարող է, ով կկարողանա այս երկիրը հանել այս անդունդից։ Դա ամենակարևոր խնդիրն է։ Եթե կլինի մեկը կամ խումբ, ով իր վրա կվերցնի երկիրն այդ անդունդից հանելու պատասխանատվությունը, պետք է հետևենք այդ մեկին։ Ով կկարողանա երկիրը հանել այս վիճակից, ես՝ որպես մտավորական, նրա կողքը կլինեմ, կառաջնորդվեմ այդ մարդով, իսկ ամեն ինչն ավարտվելուց հետո կվերադառնա իմ երանության վայրը՝ իմ վիրահատարանը»,- ասաց պրոֆեսոր Արմեն Չարչյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այս ցեղասպանության հատուցումը պետք է լինի գործող իշխանությունների լիակատար հեռացումը. Դեմոյան
- Նախկինների վերադարձի մասին միֆը հօդս ցնդեց Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ դառնալով. Իշխանյան
- Դավիթ Սահակյանց. Փաշինյանը պրոեկտ է
- Եկեք ու այդ վակուումը լրացրեք. Սայաթ Շիրինյանը՝ մշակութային գործիչներին
- Իշխանության դեմ պետք է պայքարել այնպես, ինչպես սոսկալի թշնամու դեմ. բժիշկ Գեորգի Պողոսյան
- Թուրքը հաղթեց, քանի որ հայերեն խոսելով բաժանեց մեզ սևերի ու սպիտակների. Ռուբեն Հովհաննիսյան
- Հայապահպանության կարևոր արժեքները թիրախ են դարձել այսօրվա իշխանությունների համար. մտավորական
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան