Շուշին հանձնվեց այնպես, ինչպես Կարսը..., այսօր բոլորս անտուն մնացինք. Արփեն Մովսեսյան
«Պատմության ընթացքում հենց ներքին հակամարտություններն ու դավաճանություններն են ջլատել մարդկանց։ Մեր կողքին էլ այսօր կան դավաճաններ, դա այնքան բացահայտ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց արվեստի վաստակավոր գործիչ Արփեն Մոսվեսյանը։
Նրա խոսքով, այդ ամենը տեսնելն ու գիտակցելը բերում է անզորության, որ երբեմն մարդկանց մոտ ինքնասպան լինելու ցանկություն է առաջացնում։
«Ես կարծում եմ, որ իմ մտավորական հայրը և մայրը, որ երազել է դերասան դառնալ, սակայն լինելով պատերազմի սերունդ, չի հասել իր երազին, հիմա գերեզմանում շուռ են գալիս, նախատում են մեզ, թե այս ինչ ենք անում։ Շուշիի անունը հիմա հայության շրջանում սավառնում է, և ինչպե՞ս կարելի է Շուշին անվանել թուրքական համայնք։ Այդ անառիկ բերդը, մեր ամենաշեն վայրերից մեկը, ո՞նց կարելի է ասել ադրբեջանական, կամ դժբախտ ու դժգույն»,- հարց հնչեցրեց նա։
Արփեն Մովսեսյանը նշեց՝ իր հարամար անհասկանալի է նաև՝ ինչպես կարող է հայ մարդը Շուշին այդ մակերեսի վրա տեսնել..., տեսնել նսեմացված ու հաղթանակված։
«Կամ ինչպես կարելի է նման բառերով նկարագրել Շուշիի անառիկ կերպարը։ Շուշիի հանձնման դեպքում նույն Կարսի հանձնման պատկերն է, երբ գեներալներն այն ուղղակի հանձնեցին։ Կգան ժամանակներ, երբ մենք շատ ավելի պարզ կհասկանանք՝ ով և երբ այս ծրագրավորված պատերազմին գնաց։ Ամեն մանրուք կպարզվի ժամանակի ընթացքում, ինչպես հաճախ է եղել պատմության մեջ»,- ասաց նա։
Արվեստի գործիչը անդրադարձավ նաև այն մարտակոչերին, որոնք արվում էին իշխանությունների կողմից, երբ մարդկանց հորդորում էին զրահաբաճկոն վերցնել և զինվորագրվել հայրենիքին.
«Սա մխրճվել է իմ սրտի մեջ։ Ինչպե՞ս կարելի էր»։
Նրա խոսքով, ամեն հայ զինվոր պատրաստ էր իր կյանքը նվիրել հայրենի ամեն մի թիզ հողին, և հայ զինվորը չէր պարտվի, եթե ի վերուստ դավաճանություն չլիներ։
«Ամեն արցախցի ո՜նց էր մշակում ամեն թիզ հողը, նրանցից յուրաքանչյուրը ո՜նց էր վայելում մեր ունեցած հրաշքը։ Իսկ այսօր բոլորս անտուն մնացինք»,- նեղսրտեց Արփեն Մովսեսյանը, ապա հավելեց, որ Շուշիի հանձնումը, և այն ամենն, ինչ տեղի ունեցավ, նախապես պլանավորված ծրագիր է եղել, և այս իշխանությունները բերվել էին՝ այդ ծրագիրն իրագործելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Ենթադրյալ վերադարձի դեպքում Շուշիի բնակչությունը պետք է 90 տոկոսով դառնար ադրբեջանական. Ռուբինյան
- Զոհրաբյան. Իսկ երկու տարի առաջ Փաշինյանը Շուշին համարում էր հայոց արժանապատվության միջնաբերդ
- Անվախ ղեկավարը պետք է կարողանա լավագույնս բացատրել՝ ինչպես կարող է հայկական Շուշի քաղաքը չլինել հայկական. Պողոսյան
- Սենոր Հասրաթյանը Շուշիի մասին պատմական ակնարկ է հրապարակել անտեղյակների համար
- Շուշին դարձավ ադրբեջանական Փաշինյանի ու նրա թրքասեր դավաճանների ոհմակի պատճառով. Միքայել Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան