Գագիկ Համբարյան. Դավաճան Նիկոլը «կարմիր» տարածքները ևս կհանձնի՞ թուրքերին
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է.
«Դավաճան Նիկոլը «կարմիր» տարածքները ևս կհանձնի՞ թուրքերին (քարտեզ)
Քանի որ Հայաստանի վարչապետի աթոռում զմռսվածը և դրան սպասարկող որոշ տգետ-ազգադավներ առաջնորդվում են ադրբեջանաթուքական պատմագրությամբ և պատմական իրադարձությունները մատուցում են Բաքվի և Անկարայի շահերից դուրս գալով, օրինակ՝ զառանցելով, որ Շուշին ադրբեջանական է եղել, քանի որ մինչ հակամարտությունն այնտեղ հիմնականում ապրել են ադրբեջանցիները (թերուս վարչապետը և դրան սպասարկողները լավ կլինի ուսումնասիրեն, թե ինչ էր տեղի ունեցել 1920 թ-ին Շուշիում), Հայաստանի տարբեր մասերում բնակվողներին նախազգուշացնեմ, որ չի բացառվում, որ թուրքերի շահերը սխասարկող Նիկոլը նրանց բնակավայրերը ևս հանձնի թուրքերին, քանի որ վերջիններս պնդում են, որ դա նրանց հայրենիքն է և նրանք այդտեղ ապրել են «դարերով»...
Տեղադրում եմ Նիկոլի սիրելի ադրբեջանցիների կողմից պատրաստված քարտեզն (որը կեղծ է), ըստ որի կարմիրով նշված վայրերում ապրել են իբրև թե ադրբեջանցիները...
Թուրքի առաջ ծնկած և նվաստացած, պետական մտածելակերպից զուրկ Նիկոլը պատրաստ է սեփական դավաճանությունը և տգիտությունը քողարկելու համար ցիտել ադրբեջանաթուրքական տանդեմի մատուցվող զառանցաքները... Չզարմանաք, եթե քայլիստ տգետներն ու իրենց առաջնորդն այս քարտեզով Հայաստանը հանձնեն ադրբեջանցիներին՝ վերականգնելով «պատմանակ արդարությունը»...
Հ.Գ. Աշխարհում թուքական պատմագրությանը հավատում են թուրքերի փոքր մասը (մեծ մասը տեղյակ է իրենց իրական պատմությունից) ու Նիկոլը...
Նույնիսկ թուրքամետ գործունեություն ծավալող պատմաբանները, քաղաքագետները, քաղաքական գործիչները և այլն, շատ լավ գիտեն, որ թուրքերի պատմությունը հնարածին է...»։
Հարակից հրապարակումներ`
- Ենթադրյալ վերադարձի դեպքում Շուշիի բնակչությունը պետք է 90 տոկոսով դառնար ադրբեջանական. Ռուբինյան
- Զոհրաբյան. Իսկ երկու տարի առաջ Փաշինյանը Շուշին համարում էր հայոց արժանապատվության միջնաբերդ
- Անվախ ղեկավարը պետք է կարողանա լավագույնս բացատրել՝ ինչպես կարող է հայկական Շուշի քաղաքը չլինել հայկական. Պողոսյան
- Սենոր Հասրաթյանը Շուշիի մասին պատմական ակնարկ է հրապարակել անտեղյակների համար
- Շուշին դարձավ ադրբեջանական Փաշինյանի ու նրա թրքասեր դավաճանների ոհմակի պատճառով. Միքայել Մինասյան
- Դա հայկական ինքնության ու հայոց ազգային նախագծի վերացման փորձ է․ Էլբակյանը՝ Շուշիի հայտարարության մասին
- Արծվիկ Սարգսյան. Բա Շուշիում զոհված եղբայրս Փաշինյանի երազին չի՞ գնա, դրան խեղդի
- Գագիկ Համբարյան․ Դավաճան Նիկոլն անուշադրության է մատնել ծանր վիրավորված զինվորներին
- Գագիկ Համբարյան. «ԽՍՀՄ տարիներին հրատարակված քարտեզները հերքում են դավաճան Նիկոլին»
- Թուրքիան ակտիվ բանակցային կո՞ղմ. Գագիկ Համբարյան
- Այս իշխանությունը բացահայտ դիլետանտներով է առաջնորդվում. Գագիկ Համբարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան