Նիկոլը կեղծելու է ընտրությունները, որովհետև եթե ինքը չվերընտրվի, ինքը դատվելու է. Իշխան Սաղաթելյան
«Մեզանից որևէ մեկը դեմ չէ արտահերթ ընտրություններին։ Ըստ էության, արտահերթ ընտրությունը մեր պահանջն է եղել»,- ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության անդամների հետ հանդիպմանն ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով, այժմ Նիկոլ Փաշինյանը վերցրել ու իրենց պահանջը փոխում է հենց իրենց դեմ, ասում, որ ընդդիմադիր կուսկացությունները համաձայն չեն, որ երկրում արտահերթ ընտրություն լինի։
«Բայց դա մեր պահանջն է եղել։ Մենք արտահերթ ընտրության հետ կապված կարևոր սկզբունք ենք դրել՝ դու չպետք է վարչապետ լինես։
Ինչո՞ւ չպետք է Նիկոլը լինի վարչապետ ընտրությունների ժամանակ։ Պարզ պատճառով. եթե, օրինակ, 5 ամիս հետո են այդ ընտրությունները լինում ու ինքը շարունակում է կառչել այդ աթոռից, նա այս 5 ամսվա մեջ որևէ բանով չի զբաղվելու բացի ընտրություններին նախապատրաստվելուց։
Այսինքն երկիրը քանդվելու է, թշնամին առաջ է գալու, մեր երկրի խնդիրները շարունակելու են օրեցօր ավելանալ։ Իր մեկ օր ավելի մնալը կորուստ է մեր երկրի համար։ Ինքը կառչելու է իր աթոռից, ամբողջ ռեսուրսը դնելու է ընտրություններին պատրաստվելու համար։
Ինչի՞ է կեղծելու ընտրությունները։ Պարզ պատճառով։ Եթե ինքը չվերընտրվի, ինքը դատվելու է»,-ասել է նա։
Ի. Սաղաթելյանի խոսքով, վիրավորանք է ժողովրդին, որ ասում են՝ Նիկոլը մեր ժողովրդի մեծամասնության վստահությունն ունի. «Ո՞նց կարա մի մարդը գնա, մեր երկրի կեսը տա, այդքան դավաճանություն անի, այս ազգին բերի, հասցնի այս օրին ու ասի՝ ունեմ ժողովրդի իշխանություն, մեծամասնությունն ինձ հետ է։ Ընդհանրապես, պոպուլիստները կարող են մի անգամ խաբել ժողովրդին։ Այդ մարդիկ մեկ անգամ կարողանում են իրենց ժողովրդին խաբել, երկրորդ անգամ չեն կարողանում։
Նա կեղծելու է ընտրությունները, և եթե ինքը Գագիկ Ջհանգիրյանին բերում է ԲԴԽ, ու դրանից հետո խոսում արդար ընտրության մասին, սա արդեն ծիծաղելու է, քանի որ այս երկրի թիվ մեկ ընտրակեղծածարարն այդ մարդն է եղել»։
Հարակից հրապարակումներ`
- Իշխան Սաղաթելյան. Համակերպվելո՞ւ ենք այս իրավիճակին, թե ոչ
- Կառչել են աթոռից, պոկ չեն գալիս և տանում են մեր պետությունը կործանման․ Իշխան Սաղաթելյան
- Իշխան Սաղաթելյան. Ալիևն իր հոր արձանի փոխարեն կարող է կանգնեցնել Նիկոլի արձանը
- Հիասթափվել չկա, հոգնել չկա. գործի մեծ մասն արդեն արված է. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան