
ԵՄ-ն կարող է միջնորդ դառնալ միջուկային համաձայնագրի շուրջ Իրան-ԱՄՆ երկխոսության համար
Եվրամիությունը կարող է միջնորդ դառնալ Իրանի և ԱՄՆ-ի միջև՝ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) վերականգնման վերաբերյալ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ժնևի անվտանգության քաղաքականության կենտրոնի ներկայացուցիչ Մարկ Ֆինոյի խոսքը:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ Բայդենը ծրագրում է դաշնակիցների հետ քննարկել Իրանի հետ բանակցությունների ծրագրերը: ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի թեկնածու Էնթոնի Բլինկենը ասել էր, որ եթե Թեհրանն առաջինը վերադառնա համաձայնագրի իրագործմանը, ապա Վաշինգտոնը նույնպես պատրաստ է վերադառնալ գործարքին `հետագայում ավելի երկարաժամկետ համաձայնագիր մշակելու համար։
«Եվ այստեղ ԵՄ-ը կարող է մեծ դեր խաղալ»,- ասել է Մարկ Ֆինոն։