Այս ցեղասպանության հատուցումը պետք է լինի գործող իշխանությունների լիակատար հեռացումը. Դեմոյան
«Ներկա իշխանությունը բոլոր խնդիրներից խոսում է՝ նախկինների մասին առասպելներ պատմելով ու մանիպուլացնելով հասարակությանը»,- այսօր մշակութաբանների, արվեստագետների ու գիտնականների հավաք-քննարկման ժամանակ ասաց պատմաբան Հայկ Դեմոյանը։
Նրա խոսքով, գոնե հունվարի 28-ին պետք է հրապարակվի զոհերի անունները, այդտեղ որևէ պետական գաղտնիք չկա։ Ըստ նրա, առասպել է նաև այն, որ պատերազմը 44 օր է տևել։
«Պատերազմը սկսվել է կա՛մ իրենց իշխանության գալու օրվանից, կամ այն օրից, երբ ԳՇ պետն արել է առաջին զգուշացումը։ Այստեղ էլ մեր խոսքը շատ կարևոր է։ Հիմա հռետորական հարց. դուք երբևէ զգացի՞ք, որ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը գիտակցում է տեղի ունեցածը կամ անձնական ողբերգություն է ապրում։ Նա արդյո՞ք գիտկցում է լիակատար աղետը, որը տեղի է ունեցել իր թիմի գործունեության արդյունքում։ Ես դա չեմ զգում։
Ինձ համար ցնցող է, որ այս թիմը չի զգում աղետի ծավալը, որը հասցրել է մեզ, մեր ներկային ու ապագային»,- նշեց նա, ապա հավելեց, որ անձնական ողբերգո ւթյուն ապրող մարդը փաստաթղթի ստորագրմ ան նույն օրը չէր ժպտա ուղիղ եթերով, իսկ հաջորդ օրն էլ չէր ասի՝ ինչ է կորել իր տնից։
Ինչ վերաբերում է ապագա գործողություններին, նա նշեց, որ ամեն ինչ պետք է օրենքի շրջանակում լինի։
«Պետք է ամեն ինչ անենք երկու փուլով։ Եկեք խնդիր դնենք՝ ամեն ինչ մայրաքաղաքից սկսելու։ Մայրաքաղաքը ամեն ինչի կենտրոնն է։ Եկեք խնդ իր դնենք, որ այսօր մեր քայլերը սկսում ենք մայրքաղաքը քաղաքագլխից ազատագրելով։ Մեր փրկության գործողությունը պետք է սկսվի մայրաքաղաքից»,- շեշտեց նա։
Եզրափակելով խոսքը՝ Հայկ Դեմոյանն ասաց, որ ցեղասպանությունից հետո հնարավոր չէ զոհերին վերադարձնել.
«Այս ցեղասպանության հատուցումը պետք է լինի գործող իշխանությունների լիակատար հեռացումը»։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Սահակյանց. Փաշինյանը պրոեկտ է
- Թուրքը հաղթեց, քանի որ հայերեն խոսելով բաժանեց մեզ սևերի ու սպիտակների. Ռուբեն Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան