Մանեի՝ 20 րոպեում ստեղծած կտավն աճուրդում կվաճառվի ավելի քան 200 հազար եվրոյով
Ֆրանսիացի նկարիչ Էդուարդ Մանեի աշխատանքներից մեկը, որը նախկինում երբեք չի ցուցադրվել, փետրվարի 26-ին ներկայացվելու է Փարիզում կայանալիք աճուրդում։ Լուրը հայտնում է kulturomania.ru-ն՝ հղում անելով The Guardia-ին։ Կտավի արժեքը տատանվում է 220-280 հազար եվրոյի սահմաններում:
Մանեն այն ստեղծել է 1879 թվականին փարիզյան ռեստորաններից մեկի տիրոջը դստերը՝ Մարգարիտե Լաթյուին նվիրելու համար։ Հայտնի է, որ նկարը ստեղծվել է ընդամենը 20 րոպեում։
Ավելի քան 100 տարի ստեղծագործությունը Լաթյուիների ընտանիքի սեփականությունն է։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները