Քաղաքական 11:28 23/01/2021 Հայաստան

Մեղրիի միջանցքի և այլ ենթակառուցվածքների վտանգները Սյունիքի համար

«Սյունիքի անվտանգությունը աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում» թեմայով համաժողովին  մասնակցած փորձագետները կարծում են, որ հունվարի 11-ի փաստաթղթով նախատեսված նոր ենթակառուցվածքների կառուցումը ո՛չ թե փոխշահավետ գործարք է, այլ կապիտուլյացիոն ակտի շարունակություն, որի իրագործման դեպքում կարող ենք նույնիսկ կորցնել Սյունիքը։

Նախատեսված ենթակառուցվածքների ռազմավարական վտանգները

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը նշում է, որ հունվարի 11-ի փաստաթուղթը նախատեսում է Մեղրիով Ադրբեջանը Նախիջևանին, և ապա Թուրքիային կապող մուլտիմոդալ  (մի քանի մասից բաղկացած) ճանապարհի կառուցում, որը հետագայում կարող է լինել թե՛ ավտոճանապարհ, թե՛ գազատար և թե՛ նավթատար։ Ադրբեջանն ու Թուրքիան արդեն սկսել են այդ ուղղությամբ շինարարական աշխատանքները։

«Սա ըստ էության թուրք-ադրբեջանական վաղեմի երազանք հանդիսացող այն նույն Մեղրիի միջանցքն է, որի դեմ Հայաստանի ղեկավարները պայքարում էին շուրջ 100 տարի՝ քաջ գիտակցելով դրա բոլոր վտանգները։ Այդ իսկ պատճառով և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը մեծ ուրախությամբ ողջունում են այս պատմական համաձայնագիրը», - ընդգծում է Վարուժան Գեղամյանը։  

Նախատեսվում է, որ այս միջանցքը հինգ տարի պետք է վերահսկվի Ռուսաստանի կողմից, այսինքն այն դուրս է գալու Հայաստանի վերահսկողությունից։ Իսկ ի՞նչ կլինի հինգ տարի հետո, երբ Ռուսաստանը դադարի այն վերահսկել, հարցնում են փորձագետները։ Ըստ նրանց՝ այդ միջանցքը, որը կառուցվելու է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա,  հեշտությամբ կարող է անցնել ադրբեջանա-թուրքական վերահսկողության տակ։

Վարուժան Գեղամյանը շեշտում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ամեն հնարավոր քայլ անելու են, որպեսզի իրենք ստանձնեն այդ նավթատարի կամ գազատարի անվտանգության ապահովումը, ինչը նշանակում է, որ այդ պատրվակով Սյունիքում կարող են տեղակայվել ադրբեջանական կամ թուրքական զորքեր։

«Սյունիքում թուրք-ադրբեջանական զորքերի հնարավոր տեղակայումը վտանգելու է Հայաստան-Իրան սահմանը և տեղափոխելու է պատերազմը Սյունիքի տարածք։ Մեծ հաշվով այս ենթակառուցվածքների կառուցումը հանգեցնելու է անդառնալի հետևանքների Հայաստանի պետականության և տարածքային ամբողջականության համար, քանի որ առանց Սյունիքի Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունենալ չի կարող», - ասում է թուրքագետը։ 

Անդրադառնալով Նախիջևանի տարածքով Երևանից Սյունիք ճանապարհի կառուցման հեռանկարին՝ Վարուժան Գեղամյանը հավաստիացնում է, որ այս ճանապարհի անվտանգությունը հնարավոր չի լինելու երաշխավորել, քանի որ այն անցնելու է թշնամական Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանն էլ այն ցանկացած պահի կարող է փակել՝ օգտագործելով որպես լծակ Հայաստանի դեմ։ Բացի այդ, եթե այս ճանապարհը կառուցվի, այն չեզոքացնելու է Հյուսիս-հարավ ճանապարհի իմաստն ու նշանակությունը։ Մինչդեռ Հյուսիս-հարավը Հայաստանը Իրանի և Վրաստանի հետ կապող այն ռազմավարական ճանապարհն է, որը ապահովելու է ելք դեպի միջազգային առևտրային ուղիներ և շուկաներ, ընդհուպ մինչև Սև ծով (Փոթի և Բաթումի)։

Ինչ վերաբերում է համաձայնագրով նախատեսված այն ճանապարհին, որը ենթադրաբար Հայաստանը պետք է կապի Ռուսաստանին Ադրբեջանի տարածքով, ապա քաղաքագետ Հրանտ Միքայելյանը դա անիմաստ է համարում Հայաստանի համար։ Նախ, այսպիսի ճանապարհը կլինի մոտ 2,3 անգամ ավելի երկար քան ներկայումս Վրաստանով անցնող ճանապարհը, այն չի լինի անվտանգ և կպահանջի հսկայական ծավալի ներդրումներ, որոնք իրատեսական չեն։ Բացի այդ, պետք է հասկանալ, թե ինչն ենք տալիս այդ ճանապարհը ստանալու դիմաց․ այն ճանապարհները, որ ունեցել ենք մինչ այս, լրիվ բավարար են եղել Հայաստանի տնտեսության զարգացման համար, նկատում է Միքայելյանը։

«Մեծ հաշվով Հայաստանը այսպիսի ճանապարհի կարիքը չունի։ Այդ ի՞նչ է արտահանում կամ ներկրում Հայաստանը, որի համար ներկայիս ենթակառուցվածքները բավարար չեն», - հարցնում է քաղաքագետը։

Առկա և հնարավոր տնտեսական վտանգները Սյունիքի համար

Հրանտ Միքայելյանը, նկարագրելով հետպատերազմյան տնտեսական իրավիճակը Սյունիքում, նշում է, որ այսօր արդեն իսկ որոշ արոտավայրեր և հանքեր, որոնք նախկինում կերակրում էին Սյունիքի բնակչությանը, անցել են թշնամու վերահսկողության տակ կամ գտնվում են սահմանագծին, ինչի հետևանքով ընկել է մարզի արտադրողականությունը, և տեղի բնակիչները զրկվել են իրենց եկամուտի աղբյուրից։ Նաև կարևոր նշանակություն ունեցող լճեր, գետեր և ջրամբարներ սահմանամերձ են դարձել, կամ անցել են ադրբեջանական կողմին, ինչը հարված է հասցրել մարզի ջրային անվտանգությանը։

Այս իրավիճակը իր հերթին կարող է նպաստել արտագաղթի, ինչը շատ վտանգավոր է Սյունիքի ապագայի համար։ Ժողովրդագրական գործոնը միշտ եղել և մնում է հայ-թուրքական հակամարտության կարևորագույն բաղադրիչներից մեկը, հիշեցնում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Նա նշում է նաև, որ թուրքական գործոնի ուժեղացման, հատկապես ռազմական ներկայության հաստատման պարագայում, Սյունիքում որևէ հայկական ներդրումներ չեն կարող լինեն։ «Փոխարենը, եթե բացվի հայ-թուրքական սահմանը, Թուրքիան, որպես տարածաշրջանի խոշորագույն երկիր, շատ արագ կարող է նվաճել հայկական շուկան՝ որպես տրամաբանական շարունակություն իր թշնամական քաղաքականության», - զգուշացնում է նա։ Սա պատկերացնելու համար բավական է նայել, թե ինչպես է Թուրքիան նվաճել Մերձավոր արևելքի տարբեր երկրների շուկաները՝ Իրաքի հյուսիս, Սիրիա, Բալկաններ և այլն։ Վրաստանի տնտեսությունը, որն ավելի լավ վիճակում է քան մերը, մեծ մասամբ արդեն իսկ կլանվել է թուրքական շուկայի կողմից, ընդգծում են փորձագետները։

«Թուրքական տնտեսական էքսպանսիայի արդյունքում մենք ազգային տնտեսություն ու տեղական արտադրանք այլևս չենք ունենալու և բոլոր հարցերում կախված ենք լինելու արտաքին ուժերից, այդ թվում Թուրքիայից, իսկ վերջինս տնտեսական լծակները կօգտագործի Հայաստանը մինչև վերջ տնտեսապես և քաղաքականապես կազմալուծելու համար», - ասում է Վարուժան Գեղամյանը։ 

Փորձագետների համոզմամբ՝ ենթակառուցվածքների նախատեսվող շինարարության և գործարկման արդյունքում կսկսվի Սյունիքի աստիճանական թուրքացումը, ինչը երկարաժամկետ կտրվածքում կհանգեցնի Սյունիքի հայաթափմանը։

Փորձագետները համակարծիք են, որ այս վիճակում Հայաստանը պատրաստ չէ սահմանների բացմանը և ավելի շատ տուժելու է քան շահելու։ Դրա վտանգները կարելի կլիներ առնվազն որոշ չափով մեղմել, եթե մասնագետների ներգրավմամբ մշակվեր հատուկ անվտանգային տնտեսական քաղաքականություն, սակայն ոչ մի այսպիսի աշխատանք ներկայումս չի տարվում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ն խտրականություն է դնում ԶԼՄ-ների միջև՝ սահմանափակելով աշխատանքը
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում հասել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}