Թուրքը հաղթեց, քանի որ հայերեն խոսելով բաժանեց մեզ սևերի ու սպիտակների. Ռուբեն Հովհաննիսյան
«Մենք պետք է հասարակության ուշադրությունը բևեռենք այն խնդիրների վրա, որոնք իշխանություն կոչվածը փորձում է բթացնել ու թաքցնել»,- այսօր երկրի առաջ ծառացած խնդիրների քննարկման ժամանակ ասաց մշակութային գործիչ, բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, իրենց «սևեր» են և բոլորիրին պիտի դարձնեն «սևեր», հասարակությանբոլոր անդամներին պետք է բերեն նույն հարթակ։
«Իրենք հասարակությունը բաժանեցին սևրեի ու սպիտակների, և այո մենք սև ենք, իսկ իրենցարած գործն է սև։ Մենք իրենց կատարած ու չկատարած աշխատանքի համար կսևացնենք, Արցախը հանձնելու համար կսևացնենք, կսևացնենք իրենց գործերի համար։ Դա կլինի հայրենիքի փրկության առաջին քայլ»,- ասաց մշակութային գործիչը։
Ըստ նրա, քաղաքական դաշտում կատարվողն ու կատարվելիքը կախված է հասարակությունից , իսկ հասարակությունը պառակտված է։
Ռուբեն Հովհաննիսյանի խոսքով, ազգային մտածելակերպ ունեցող մշակութային գործիչների գործը պետք է լինի հայրենիքի ու պետականության փրկությունը, և հասարակությանը տարբեր բևեռներից նույն հարթություն բերելը։
«Եվ երբ հայտնում են, որ գերիների, զոհերի թիվը գաղտնիք է, ապա փոխվարչապետը հունվարի քսանին զոհերի մոտավոր թիվ ասաց։ Բա այդ դեպքում ինչո՞ւ թիվ ասաց։ Ես էլի բարձրացնում եմ նույն հարցը, իրենք պարտավոր են մեզ մեր զոհերի թիվն ասել, պարտավոր են ասել ռազմագերիների ու անհետ կորածների թիվը։ Ես մնում եմ նույն կարծիքին, որ մեր երեխաներից շատերի մարմինները պահում են մորգերում, որպեսզի զոհերի մեծ թիվ չլինի»,- շեշտեց մշակութային գործիչը։
Նրա կարծիքով, պետք է անուն առ անուն հնչեն զոհերի անունները, դա պետական գաղտնիք չէ, եթե պետական գաղտնիք է, ապա իշխանությունները պետք է ապացուցեն, որ դա պետական գաղտնիք է։
«Ես կոչ եմ անում, որ մենք մենակ չթողնենք զոհվածների, գերիների ու անհետ կորածների ծնողներին։ Ես դեպ քեր գիտեմ, երբ զոհվածի ծնողը գնում, թուրքի հետ բանացում է, որ փոսի միջից գտնի իր զավակի դին։ Ինչքան մեղկ ենք մենք։ Ուրեմն այո, վարված քաղաքականության արդյունքում մենք ունեցանք պարտություն, բայց կար հետևյալը, որ մեր թշնամին մեզ հետ խոսեց հայերենով։ Թշնամին հասկացավ, որ մեզ կարող է հաղթել միայն պառակտելով, իսկ մեզ պառակտել կարող է՝ հայերեն խոսելով։ Նա խոսեց մեզ հետ հայերեն՝ բաժանելով մեզ սևերի ու սպիտակների»,- եզրափակեց խոսքը նա։
Հարակից հրապարակումներ`
- Չոլերից եկել է մի կեղտոտ ու ծանր մանկություն ունեցած «դուսպրծուկ», որը խառնել է ժողովրդին. Վահրամ Սահակյան
- Բաքվի շքերթի ամեն մեքենայի համարի հետևում մեր զոհերի անուն-ազգանուններն էին. Ռուբեն Հովհաննիսյան