Անհետ կորած զինծառայողի հորեղբայրը դիմում է զոհվածների մարմինների տեղեր իմացող զինվորականներին
«Վերջին 3 օրերի ընթացքում որոնողական խմբերը 6 մարմին են դուրս բերել, աշխատանքները շարունակվում են, սակայն հիմա ինֆորմացիայի կարիք ունենք»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց պատերազմի ընթացքում անհետ կորած ժամկետային զինծառայողի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը։
Նրա խոսքով, տարածքների մեծ մասում որոնողական աշխատանքները համարյա ավարտված են:
«Դիմում եմ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին, խնդրում եմ, եթե իրենց սպայական կազմից սկսած՝ ամենաներքևի օղակից մինչև ամենաբարձր օղակը, եթե ունեն զինվորականներ, սպաներ, որոնք տեղյակ են, գիտեն տեղեր, թող անպայման տեղյակ պահեն, կապնվեն մեզ հետ, գան տեղեկությունները հայտնեն»,- ասաց Ա. Ղուկասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնողական աշխատանքները վերսկսվել են
- Անհետ կորած զինծառայողի հորեղբայրը խնդրում է ԴՆԹ անալիզ հանձնել
- Ողջերին փնտրող խմբին Կարմիր շուկայի մոտից հետ են ուղարկել. անհետ կորած զինծառայողի հարազատ
- Մինչև հիմա մարդասպանները ջիպերով կայֆավատ են լինում, երեխեքն էլ այնտեղ կոտորվում են. անհետ կորած զինծառայողի հարազատ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան