Ինչո՞ւ է կորոնավիրուսի «բրիտանական» շտամի հետևանքով մահերի թիվը մեծ
Կորոնավիրուսի «բրիտանական» շտամից մահացության բարձր մակարդակը կարող է պայմանավորված լինել առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությամբ: Այս մասին հայտարարել է ԱՀԿ արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերհովեն, փոխանցում է «Կոմմերսանտ»-ը:
Նշվում է, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ կորոնավիրուսի մուտացիան 30 տոկոսով ավելի մահացու է, քան նախկինում հայտնի մուտացիան։ Նա տեղեկացրել է նաև, որնոր շտամը 70 տոկոսով ավելի վարակիչ:
«Երբ բարձրանում է վիրուսի փոխանցման արագությունը, ապա ավելի շատ վարակման դեպքեր են գրանցվում: Եթե ձեզ մոտ ավելի շատ դեպքեր կան, ապա կաճի հոսպիտալացումների թիվը։ Եվ բնականաբար, երբ կա առողջապահական համակարգի ծանրաբեռնվածություն, ապա ավելի մեծ մակարդակի է հասնում մահացությունը, քանի որ համակարգը ծանրաբեռնված է»,-ասել է Կերհովեն:
Գիտնականները նշում են, որ նոր մուտացիան մեծամասամբ ազդում է երեխաների վրա և նրանց կողմից ավելի ակտիվ է փոխանցվում:
Ըստ ԱՀԿ վերջին տվյալների, «բրիտանական» շտամն արդեն հայտնաբերվել է 60 երկրներում:
Հարակից հրապարակումներ`
- Հյուսթոնում «բրիտանական» շտամից մահացածների ընտանիքը նախազգուշացրել էր վիրուսի վտանգի մասին
- Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի «բրիտանական» շտամի առաջին դեպքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան