Ստեփանակերտ է վերադարձել ևս 137 արցախցի.ՌԴ ՊՆ
Արցախի տարածքում մեծանում է այն հանրային նշանակության ճանապարհների երկարությունը, որոնց երկայնքով երթևեկությունն անվտանգ է: Ռուսական խաղաղապահ զորախմբի զինվորներն ապահովում են արցախցիների վերադարձը իրենց տները: Տեղեկությունը հրապարակվել է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջում:
Երևանից ավտոբուսներով Ստեփանակերտ են գնացել ևս 137 հայրենակորույս արցախցի:
Ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձվել 50 հազար 658 արցախցի, ում տները, ունեցվածքը անցել են Ադրբեջանին՝ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթի պատճառով։:
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ իրենց խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ քսանյոթ դիտակետերում իրականացվում է իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահներն ապահովում են տրանսպորտային կապերի անվտանգությունը և բնակիչների վերադարձը Արցախ․ ՌԴ ՊՆ
- ՌԴ ՊՆ. Հայաստանից Արցախ է վերադարձել մոտ 50,000 մարդ
- Շուրջ 48,700 հայրենազրկված արցախցիներ, ըստ ՌԴ ՊՆ-ի տեղափոխվել են Ստեփանակերտ
- FRANCE 24. ԼՂ-ում Ադրբեջանի կիրառած ֆոսֆորային զինատեսակն այնքան սարսափելի է, որ վնասում է ոչ միայն վիրավորվածին, նաև նրան օգնողին
- Ադրբեջանի՝ ֆոսֆորային զենքի օգտագործումը ոչ միայն միջազգային հանցագործություն է, այլև՝ անզորություն
- Ննգի համայնքի ղեկավար. Թշնամու սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվում են անտառային ծածկույթները
- ԱԻՊԾ. Մարտունին ենթարկվեց ռմբակոծության
- Շոմբի Շարփն ուշադրություն է հրավիրել Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինատեսակի կիրառմանը
- Մարտունին և Մարտակերտը ռմբակոծելու համար օգտագործվել է ռազմական ավիացիա. ԱՀ ԱԻՊԾ
- Ադրբեջանական ուժերը կիրառել են քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ․ ՊԲ
- Ադրբեջանը հատուկ նշանառել և ռմբակոծել է Ստեփանակերտի ծննդատունը