Քաղաքական 11:03 25/01/2021 Հայաստան

Արմեն Գևորգյան. Ինչու սկսվեց և շարունակվեց պատերազմը

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հոդված է հրապարակել Այլընտրանքային նախագծեր խմբի կայքում։

Հոդվածում,մասնավորապես, ասված է.

«Նոր հոդվածում փորձել եմ մատնացույց անել այն հիմնական խնդիրները, որոնք հանգեցրին 44-օրյա պատերազմին և հայկական ղեկավարության կապիտուլյացիային։ Հոդվածը մի փոքր երկար է, բայց փորձ է՝ վերջին երեք տարիներին տեղի ունեցած իրադարձությունների ամբողջական վերլուծության։ Այս համառոտագրում ներկայացված են հիմնական սխալները, եզրահանգումները։ Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ։

Այսպիսով․

Սխալ 1. Այն բանից հետո, երբ Արևմտյան աշխարհը հրաժարվեց «անվճար» ֆինանսավորել հետհեղափոխական Հայաստանը, Փաշինյանն ու իր թիմը պատրաստ էին Արցախի խնդրի «խաղաղ և արագ կարգավորմանը»՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և ներդրումների դիմաց։ Այդ պատճառով հայտնվում է ոչ հրապարակային «հողեր փողի դիմաց» բանաձևը, և դա Փաշինյանի առաջին ու հիմնական սխալն էր։ Նրա համար մեկ այլ դրդապատճառ դարձավ, պայմանականորեն ասած, Քոչարյանի գործի՝ իր համար անցանկալի զարգացումը, ինչը Փաշինյանին վերջնականապես դրդեց Արցախի հարցում «խաղաղ և արագ լուծմանը»։

Սխալ 2. Տարօրինակ է, որ Փաշինյանը և իր թիմը թաքցնում էին ողջ բանակցային գործընթացը, և հասարակական կարծիքը չէին նախապատրաստում խաղաղ համաձայնագրերին։ Համաձայնեք, որ նրա համար դա շատ ավելի հեշտ կլիներ, քան՝ սադրել պատերազմ՝ հանրությանը գցելով մոլորության մեջ, ստեղծել հաղթանակի էյֆորիա և, ըստ էության, գործը ցինիկաբար տանել կապիտուլյացիայի: Հենց այստեղ է տեղի ունենում Փաշինյանի երկրորդ սխալը՝ ամբողջ բանակցային գործընթացը գաղտնի պահել, հասարակական կարծիքը չնախապատրաստել «արագ և շահավետ խաղաղության», ու դրա փոխարեն շարունակել զարգացնել «նախկինների» և «մարտի 1-ի» թեման։

Սխալ 3. Փաշինյանի ժամանակաշրջանի՝ Արցախյան խնդրի կարգավորման կարևոր առանձնահատկություններից էր այն, որ զուգահեռ ընթանում էր մի քանի գործընթաց։ Առաջինը՝ հրապարակային-պաշտոնական ձևով, ԱԳՆ-ների և ԵԱՀԿ Մինսկի խմբի մակարդակում, մյուսը՝ գաղտնի-ոչ պաշտոնական՝ հատուկ ծառայությունների ղեկավարների, ինչպես նաև՝ Փաշինյանի թիմի արևմտամետ հատվածի և այլ լիազորված անձանց մակարդակում, ինչի մասին արդեն բոլորին հայտնի է։

Հենց այստեղ էլ արձանագրվում է Փաշինյանի երրորդ սխալը՝ նա չկարողացավ ճիշտ կողմնորոշվել իր ծրագիրն իրագործելու համար հիմնական գործընկեր ընտրելու հարցում և փորձում էր նստել երկու աթոռի միաժամանակ։ Բացի այդ, նա սկսեց վերացնել անմիջական հարևանների հետ հարաբերությունների ձևավորված ավանդույթները՝ տարածաշրջանում անցողիկ խոստումների և սպասելիքների դիմաց։

Սխալ 4. Լավրովյան պլանի համաձայն՝ հակամարտող երկու կողմերը պիտի գնային փոխիջումների, բայց ժամանակի ընթացքում Ալիևի ախորժակը կտրուկ մեծացավ։ Ստեղծվեց մի իրավիճակ, երբ «ով վճարում էր, նա էլ պատվիրում էր երաժշտությունը»։ Փաշինյանի հետ գաղտնի, ոչ պաշտոնական բանակցություններում Ալիևը չէր կարող բաց թողնել և ոչ մի շանս՝ նոր զիջումներ կամ նոր տարածքներ «պոկելու» համար՝ բացի Լավրովյան պլանով նախատեսվածից։ Հենց սրա արդյունքում ադրբեջանական կողմը հատուկ ձևով դրեց Շուշիի հարցը, այսինքն՝ Շուշին դարձնել ամբողջովին ադրբեջանական և հանձնել ադրբեջանական կողմի վերահսկողությանը։

Թերևս խաղաղ տարբերակով Շուշիի հարցը Ադրբեջանի օգտին լուծելու միակ տարբերակը Արցախի՝ նախկին ԼՂԻՄ-ի որոշ մասերից հրաժարվելն էր՝ այդպիսով Ադրբեջանի համար բերդաքաղաքը հասանելի դարձնելով։ Նմանատիպ զիջումը կարող էր Փաշինյանի համար ընդունելի լինել, սակայն նա հասկանում էր, որ Շուշիի պատճառով «արագ և խաղաղ կարգավորման» ամբողջ փազլը հնարավոր է չստացվել: Որոշակի փուլում բանակցությունները հայտնվեցին փակուղում:

Շուշին դառնում էր հիմնական խոչընդոտը, և դրա մասին էին խոսում հակառակորդին հունից հանելուն միտված քաղաքականությունը, սկզբում՝ «Արցախը Հայաստան է և վերջ», այնուհետև, Արցախի նախագահի երդմնակալության արարողությունը Շուշիում, Փաշինյանի պարը նույն տեղում, Արցախի խորհրդարանի՝ Շուշի տեղափոխման ծրագրերը, ՊՆ նախարարի «նոր պատերազմ, նոր տարածքներ» հայտնի բանաձևը և վերջապես «հուլիսյան հաղթանակները» Տավուշում։

Ելնում եմ նրանից, որ Նիկոլն ու իր նախարարները, երբ սադրում էին Ադրբեջանին, գիտեին ՀՀ զինված ուժերի իրական հնարավորությունների, երկարատև պատերազմ վարելու ռեսուրսների բացակայության, Թուրքիայի և Անկարայի ծրագրերի մասին։ Գլոբալ առումով՝ Փաշինյանը սխալվեց չորրորդ անգամ՝ վստահ լինելով, որ արևմուտքը չի թողնի բռնապետ Ալիևին՝ պատերազմ սկսել Փաշինյանի դեմոկրատական Հայաստանի հետ։

Բայց այս ամենը կարող է խոսել նաև այն մասին, որ կողմերը չեն բացառել նաև ռազմական գործողությունների ընթացքում Շուշիի հանձնումով ճանապարհ հարթել դեպի «արագ խաղաղ լուծման» ծրագրի իրականացմանը:

Սխալ 5. Հանրության ուշադրությունն եմ ուզում հրավիրել մի առանձնահատկության վրա՝ ընդունվող փաստաթղթերի ֆորմատը։ Ստորագրվում է արդեն երկրորդ փաստաթուղթը, որը չի ենթադրում ներպետական գործընթացներ, բայց պարտադիր է դառնում իրագործման համար։

Եթե Լավրովյան պլանը պիտի կրեր «կոնֆլիկտի կարգավորման հիմնական սկզբունքների և պայմանների շուրջ համաձայնագիր» կամ պայմանագիր անվանումն ու պիտի գրված լիներ ամբողջ մանրամասնությամբ՝ շատ էջերի վրա, ապա հիմա այդ անհրաժեշտությունը չկա, և Լավրովյան պլանն իր ամենաադրբեջանամետ տարբերակով տեղավորվեց պարզ Հայտարարության մի քանի էջի վրա։ Պետք չէ այն վավերացնել խորհրդարանում, պետք չէ դիմել Սահմանադրական դատարան, բայց պետք է անպայմանորեն իրականացնել քեզ վրա վերցրած պարտավորությունները։

Ըստ էության՝ ողջ հայության օրակարգային հարցը լուծվեց մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, առանց փաստացի ընտրողի կողմից ուղիղ մանդատ ունեցող միակ պետական ինստիտուտի՝ ՀՀ Ազգային Ժողովի, ինչպես նաև՝ Արցախի խորհրդարանի մասնակցության։ Եվ սա դաձավ Փաշինյանի ճակատագրական սխալը։ Փաստացի՝ պատերազմը չբերեց խաղաղության համաձայնագրերի ստորագրման։ Պարզվեց՝ Արցախյան խնդրի կարգավորման համար չկա ո´չ Նախագահի, ո´չ Ազգային Ժողովի, ո´չ էլ՝ Կառավարության կամ ՍԴ-ի անհրաժեշտություն։ Ըստ էության՝ նոյեմբերի իննին Հայաստանում անհետացավ իրավական պետությունը, և ամենը, որ տեղի է ունենում դրանից հետո մեր երկրում, որևէ բացատրության չենթարկվող քաղաքական գործընթաց է։

Սխալ 6. Մեծ հաշվով՝ վերջին անգամ Փաշինյանին սխալվել դեռ թույլ չեն տալիս համատեղ հայտարարությունը ստորագրած իր գործընկերները։ Հետպատերազմական օրակարգի ակտուալ հարցերը որոշվում են Հայաստանից դուրս՝ դեռ սահմանափակ թվով խաղացողների (Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի) կողմից։ Որոշումները փաստացիորեն կայացվում են Փաշինյանի փոխարեն։ Փաշինյանն իրենց դեռ անհրաժեշտ է կոնֆլիկտի «արագ խաղաղ լուծման» ծրագիրը մինչև վերջ հասցնելու համար։ Սակայն այդ սխալը կարող է տեղի ունենալ, երբ շատ շուտով սահմանափակ թվով խաղացողների շարքում ակտիվորեն տեղ զբաղեցնել ձգտի ԱՄՆ նոր վարչակազմը։

Ստացվում է՝ 5000 զոհի, 10000 վիրավորի, իրենց հայրենիքն ու տները կորցրած մարդկանց, Արցախի 7 շրջանների, Շուշիի և Հադրութի կորստի և Հայաստանի վտանգված սահմանների գնով Փաշինյանը մեզ համար բացում է երկաթգիծ դեպի Ռուսաստան՝ Ադրբեջանի միջով։ Այսքանով հանդերձ, եթե ուշադիր նայում ենք քարտեզին, այդ ճանապարհն առաջին հերթին ձեռնտու է թուրք-ադրբեջանական կոալիցիային։

Իսկ մենք մնում ենք՝ հարյուրավոր գերիներով Ադրբեջանում, առանց երկարաժամկետ խաղաղության, Արցախի և Հայաստանի անվտանգության իրական երաշխիքների, Արցախի և իր ժողովրդի անհասկանալի ապագայով, լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգով և Հայաստանի պետականության կորստի՝ հնարավոր մեծ ռիսկերի առաջ»։

Հոդվածն ամբողջությամբ՝ Այլընտրանքային նախագծեր խմբի կայքում։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}