Արցախի ԱԺ խմբակցություններում ավարտվել են պետբյուջեի օրինագծի քննարկումները
Հունվարի 23-25-ը «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին նախագիծը» քննարկվել է Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք- ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Հայ հեղափոխական դաշնակցություն», Արցախի «Արդարություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություններում: Նախագծի վերաբերյալ պարզաբանումներ է տվել պետնախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Արցախի Հնրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, հունվարի 26-ին նախատեսվում է պետական բյուջեի մասին նախագծի քննարկումը ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին