Քաղաքական 12:52 25/01/2021 Հայաստան

Գեղամ Նազարյան. Ստեղծում ենք փաստահավաք խումբ

Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է Գեղամ Նազարյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ.

«Սկսում ենք  նոր քաղաքացիական նախաձեռնություն. Ճշմարտություն սերունդների համար։

Սա մի կողմից լինելու է փաստահավաք խումբ, մյուս կողմից հարթակ, որտեղ ի մի կբերվեն մեզ հուզող հարցերի շուրջ հանրային տեսակետներն ու գնահատականները։

Ստեղծում ենք փաստահավաք խումբ, միաժամանակ նաև յուրօրինակ հարթակ, որտեղ կմեկտեղվեն պատերազմի, դրա հետևանքների, դրահետևանքների հաղթահարման վերաբերյալ հանրային տեսակետներն ու գնահատականները: Աշխատանքներ են իրականացվելու շահառու տարբեր խմբերի հետ, այդ թվում զինվորների, զինվորականների, զոհված և անհետ կորած զինվորների ծնողների, հարազատների հետ: Անելու ենք հնարավորը մեր ստեղծած հարթակի շրջանակներում համախմբելու զոհված և անհետ կորած, ինչպես նաև գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողներին:

Մեր հարցերի շրջանակը ամփոփվում են հետևյալ կետերում.

1. Խաղաղ բանակցությունները միտումնավոր փակուղի բերելու Փաշինյանի գործունեության մանրամասները։

2. Ինչո՞ւ որև է հետևթյուն և կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվել հենվելով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հունիսի 12-ի և պատերազմից օրեր անց արված վերլուծության հիման վրա:

3. Դեռևս սեպտեմբերի 30-ին ԳՇ պետի կողմից տեղեկացված լինելով մեր բանակի ու ռազմաճակատի իրական վիճակի մասին, Փաշինյանը մի քանի անգամ հանդես  է եկել ուղերձներով, որոնցով ռազմադաշտ մեկնելու կոչեր է արել։

4. Փաշինյանը հոկտեմբերին հրապարակային  պնդում էր, թե ինքը գիտեր, որ պատերազմը սկսվելու է, և միայն չգիտեր դրա ժամն ու կոնկրետ կոորդինատները, իսկ դեկտեմբերին ասում է ուղիղ հակառակը՝ թե պատերազմի վերսկսման հավանականությունը շատ ցածր է գնահատվել։ Ի՞նչ հրեշավոր գաղտնիք է թաքնված այս հակասության մեջ։

5. Փաշինյանը պատերազմի մեկնարկից ի վեր ունեցել է այն դադարեցնելու մի քանի իրական հնարավորություն և դա չի արել։ Փաշինյանը դրանով մահվան է դատապարտել հազարավոր տղաների, մի քանի հազար նոր վիրավորների և տարածքային ծանր կորուստների պատճառ դարձել։  Ի՞նչ հրեշավոր  հանգամանքներից ելնելով է նա կայացրել նման որոշումներ։ Ինչո՞ւ նա պատերազմը դադարեցնելու առաջարկները չի քննարկել երկրի ղեկավարության հետ:

6. Հազարավոր նորակոչիկներ չունենալով որևէ կրակային և այլ  ռազմական պատրաստվածություն, տեղափոխվել են  առաջնագիծ և ըստ էության դատապարտվել անխուսափելի մահվան։ Այս  որոշման համար Գերագույն գլխավոր հրամանատարից սկսած բոլոր պատասխանատուները կրում են անձնական պատասխանատվություն, հատկապես, որ այն կրել է ոչ թե եզակի, այլ համատարած բնույթ։

7. Առանց զրահաբաճկոններ և սաղավարտներ մոբիլիզացիոն ռեսուրսին առաջնագիծ տանելը, ըստ էության,  մահվան դատավճիռ է։ Գերագույն գլխավոր հրամանատարը կրում է ուղիղ պատասխանատվություն սրա համար։

8. Բազմաթիվ տեղեկություններ կան, որ պահեստազորով ռազմաճակատ, այն էլ առաջին գիծ են տարվել մարդիկ, որոնք զինված ուժերում ծառայելու փորձ չեն ունեցել: և ընդհակառակը, բազմաթիվ կամավորականներ, որոնք զինվորական համապատասխան մասնագիտություններ ունեն, այդպես էլ չեն զորակոչվել, չնայած նրանցից շատերը բազմիցս պնդել են, որ իրենց ռազմաճակատ տանեն:

9. Կա վարկած, որ օրերի ընթացքում աշխարհի տարբեր ծայրերից որպես օգնություն ուղարկված հանդերձանքը և այլ  կենսական անհրաժեշտության պարագաներ չեն  հասել կռվողին, չեն  հասել ռազմաճակատ, այլ հանգրվանել են ինչ-որ պահեստներում:

10.  44  օր մեր հասարակությանը, աշխարհասփյուռ հայությանը սուտ և կեղծ ինֆորմացիա է տրվել իրավիճակի մասին։ Ըստ էության, պաշտոնապես խաբել են մի ամբողջ ժողովրդի։ Գործել է ստի լավ մշակված համակարգ՝ իր հիերարխիկ կառավարմամբ։ Ովքե՞ր են ղեկավարել ստի մահաբեր մեքենան, ովքե՞ր են ներգրավված եղել այդ գործում, որտե՞ղ են կայացվել որոշումները։ Ավելին, մինչ օրս հրապարակված չէ ոչ զոհերի, ոչ անհետ կորածների, ոչ վիրավորների թիվը:

11.  Համառ լուրեր են շրջանառվում, որ եղել  է, այսպես կոչված, «փակ ծրարներով»  զորակոչ, երբ ընդդիմադիր ակտիվիստներին և ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչներին ռազմաճակատ ուղարկելու հրահանգ է իջեցվել զինկոմիսարիատներ: Եթե դա ճշմարտություն է, ապա ովքե՞ր են կազմել այդ ցուցակները, ո՞ւմ հանձնարարությամբ։

12.  Խնդիր ենք դնելու ստեղծել փառքի ծառուղիներ, պուրակներ, որտեղ յուրաքանչյուր զոհված զինծառայողի անունով ծառ կտնկվի: 

Սիրելի հայրենակիցներ

Իհարկե, աշխատանքի ընթացքում ծագելու են նոր հարցեր, ի հայտ են գալու նոր, դեռևս անհայտ դրվագներ։

Կոչ եմ անում արձագանքել մեր նախաձեռնությանը, Դուք որոշեք Ձեր ներգրավվածության չափը։ Մեզ համար կարևոր է ցանկացած տեղեկություն, ինֆորմացիա և ցանկացած գրագետ վերլուծություն։

Ես չեմ ուզում, որ սա լինի միայն զոհվածների, վիրավորների, անհետ կորածների կամ գերիների հարազատների նախաձեռնությունը։

Իհարկե, նրանք ունենալու են ակտիվ մասնակցություն։ Սա ընդհանուր խնդիր է, սա համապետական խնդիր է և այս հարցերի պատասխանները պետք է օգնեն ճիշտ հասկանալու մեր պատմության ամենաողբերգական էջերից մեկը։ Եվ իհարկե, անխուսափելի դարձնել պատասխանատվությունը»։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}