Միայն դա բավարար է Մակունցի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար. Ղազարյան
Դիվանագետ, ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է.
«Միջազգային դիվանագիտական պրակտիկայում դեսպանի պաշտոնում այս կամ այն թեկնածու նշանակման գործընթացը կարգավորվում է միջազգային նորմերով և ավանդույթներով, որոնց նկատմամբ պետությունները պետք է ցուցաբերեն հարգանք և պատասխանատվություն։ Այդ համատեքստում դեսպանի նշանակման գործընթացը պահվում է գաղտնի՝ մինչև օրենքով սահմանված կարգով որոշման կայացումն ու պաշտոնապես հրապարակումը։
Այսինքն, նախքան դեսպանընկալ երկրից դեսպանի թեկնածուի մասին ագրեմանի (դեսպանընկալ երկրի նախնական համաձայնության կամ առարկության բացակայության) ստացումը, նշանակող երկրի կողմից դա պետք է գաղտնի պահվի։ Հակառակ պարագայում, դեսպանի հավանական թեկնածուի նշանակման հանրայնացումը, տեղական մամուլում քննարկումները, կարող է դիտարկվել որպես ճնշում դեսպանընկալ երկրի իշխանությունների վրա, ինչը դիվանագիտական նորմերի և ավանդույթների կոպիտ խախտում է։ Չմոռանանք նաև, որ պետական գաղտնիքի հրապարակումը քրեական հանցագործություն է։
Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր հանդիսացող մի անմիտ արարած, ըստ էության, հաստատել է իր՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակվելու մամուլում տարածված տեղեկությունը՝ խախտելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքն ու դիվանագիտական նորմերը։ Միայն դա բավարար է նրան ոչ միայն դիվանագիտությունից հեռու պահելու, այլև նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար։
Հ․Գ․ Ժամանակակից հայկական դիվանագիտության խնդիրների մասին խոսելու առիթ կարծում եմ դեռ կունենամ»։
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակել։
Երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Լիլիթ Մակունցը հաստատել է, որ իր ԱՄՆ դեսպան նշանակվելու վերաբերյալ հարցն օրակարգում է, նման քննարկումներ կան, միաժամանակ հավելել, որ դեռ վերջնական որոշում չկա:
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյան. Փաշինյանը որոշել է Մակունցին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակել
- Նիկոլ, դու ես սպանել իմ Աբգարին ու մյուս 5 կամ 7 հազար տղաներին. Գեղամ Նազարյան
- Գեղամ Նազարյան. Լիլիթ Մակունց, այս միտքը քեզ այլևս ոչ մի օր հանգիստ չի տալու՝ նույնսիկ սեփական երեխան ունենալիս
- Լիլիթ Մակունցի հերթական «փախուստը»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան