ՀՀ առաջին նախագահը ՌԴ դեսպանի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի հարցը
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
«Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի հրատապ անհրաժեշտությունը, ինչը մեծապես կնպաստի թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում հասարակական տրամադրությունների բարելավմանը և տարածաշրջանային կարգավորման հետագա քայլերի հստակեցմանը»,- գրել է Մուսինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին