ՄԻՊ-ը Ադրբեջանում հայատյացության խորքային արմատների վերաբերյալ լրացուցիչ ապացույցներ է ներկայացրել
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի խորքային արմատների վերաբերյալ լրացուցիչ ապացույցներ է ներկայացրել:
Ֆեյսբուքյան էջում նա ներկայացրել է ադրբեջանական սոցիալական մեդիայի իրական օգտատերերի հրապարակումներից [մի քանիսը]՝
«1) «Պետք է սպանել և՛ հայ կանանց, և՛ հայ երեխաներին», - Ադրբեջանի փաստաբանների միության անդամ.
2) Ես չեմ խղճում հայ երեխայի: Լավագույն հայը մեռած հայն է.
3)Պետք է սպանել կենդանի մնացած հայերին: Խոշտանգեք սպանելուց առաջ.
4) Ես ուզում եմ հայերի, որոնց մերկացրել են ու բռնաբարել.
5) Սրիկա հայերը պետք է սպանվեն ու վերանան այս մոլորակից ու բոլորն, ովքեր նրանց կողմից են, պետք է նույն ձև սպանվեն.
6) Այս աշխարհում հայերի համար չպետք է տեղ մնա: Ես ատում եմ նրանց: Բոլոր անխիղճ հայերը պետք է սպանվեն.
7) Ես ուղղակի սիրահարվել եմ Իլհամ Ալիևի խոսքերին, որ մենք նրանց քշում ենք շների պես.
8 ) Որևէ կենդանի հայ չպետք է մնա Ղարաբաղում.
9 ) Ծնողի կողմից իր երեխաների հարցման արդյունքների հրապարակում.
- Ո՞վ է մեր թշնամին
- Հայաստանը
- Ի՞նչ ենք զգում նրանց հանդեպ
- Ատելություն
- Վեր բարձրացրեք ձեռքերը և կրկնեք՝ մենք ձեզ կքշեն Ղարաբաղից շների պես
- Մենք ձեզ կքշենք Ղարաբաղից շների պես.
10) գլխատված հայ զինվորի նկարով «Տելերգամ» սոցիալական ցանցի թուրք-ադրբեջանական հատուկ բացված ալիքում ծաղրող հարցումներ, թե ինչ են օգտատերերը զգում, երբ տեսնում են գլխատված հայ.
11) և թշնամանքի այլ դրսևորումներ:
Գլխավոր հարցն այստեղ այն է, որ նշված հրապարակումներում օգտագործվում են նույն բառերն, ինչ ադրբեջանական իշխանության մարմիններն ու մշակութային գործիչները: Ընդ որում, այս հրապարակումներում թե´ ադրբեջանական, թե´ թուրքական աղբյուրներ են:
Նույն բառերն են օգտագործում նաև ադրբեջանական զինվորականները հայերին խոշտանգելու ու անմարդկային վերաբերմունքի տեսանյութերում:
Մանրամասներն արտացոլված են Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների 2020թ. համատեղ արտահերթ զեկույցում, որ պատրաստվել է 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում կատարված մշտադիտարկման արդյունքներով»:
Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի խորքային արմատների վերաբերյալ լրացուցիչ ապացույցներ: Այս անգամ ադրբեջանական...
Posted by Arman Tatoyan on Sunday, 24 January 2021
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանում հայատյացության ու հայ ժողովրդի նկատմամբ թշնամանքի քարոզն ունի խորքային արմատներ. ՄԻՊ
- Արման Թաթոյանի ստորագրությամբ ադրբեջանական ԶՈւ հանցանքների վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել տարբեր երկրների իրավապահ մարմիններ
- Ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները շարունակում են հայատյացության բացահայտ քարոզը. ՄԻՊ
- Ադրբեջանում հայատյացության խրախուսումը հանգեցրել է Արցախում հայերի նկատմամբ դաժանությունների․ ՄԻՊ
- Հայատյացությունը փակ շղթայի մեջ է՝ գեներացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից. ՀՀ ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան