Նիկոլը ուզում է մեզ ինքնասիրությունը վիրավորող խալաթ հագցնել, որը մենք չենք հագնելու. Սրապիոնյան
«Հայ ժողովուրդը հենց հայ մտավորականությունն է, որ միշտ առաջնորդել է իր ժողովրդին՝ հասցնելով ոչ վատ հանգրվանի»,- «Ձայն հայրենյաց» նախաձեռնության երրորդ հավաքի ընթացքում ասաց հայ բանասեր, գրականագետ Սերժ Սրապիոնյանը։
Նա իր խոսքում հիշեցրեց Մուշեղ Գալշոյանի գրվածքներից մեկը, որտեղ Սասունի գյուղերից մեկից ներգաղթած քեռի Մանուկը, որը կենսախինդ մարդ էր, բանակից եկած և իր արածով հպարտացող տղային պատմել է, որ իրենց գյուղից վերև, սարի գլխին մի մեծ կաղնու ծառ է եղել, որը տանկի հինգ զարկից էլ չէր կոտրվի, բայց երբ որդերը մտել են այդ կաղնու բնի մեջ, կերել են, երկու տարի անց ծառը քամուց ծնկի է եկել։
«Մեր ազգային բնի մեջ որդ է մտած, և կուտի մեզ՝ գցելով ձորը»,- նկատեց նա։
Ապա Սերժ Սրապիոնյանը ներկայացրեց «Ձայն հայրենյաց»-ի հայտարարությունը։
«Հայրենիքն այսօր հայտնվել է օրհասական վիճակում։ Վտանգված է ոչ միայն մեր պետականությունը, այլ նաև ՀՀ-ի գոյությունն ընդհանրապես։ Ակնհայտ է, որ գործող վարչակազմի ազգակործան քաղաքականության հետևանքով ոչ միայն կորցրինք Արցախ աշխարհը, այլ նաև կորցնում ենք ռազմավարական նշանակություն ունեցող կենսական տարածքներ՝ ՀՀ-ից։ Աստծո յուրաքանչյուր օր ժողովրդի թիկունքում պայմանավորված նոր «անակնկալներ» են մատուցում մեզ։ Թշնամին արդեն ՀՀ դարպասներն է բախում՝ անարգել հայտնվելով Սյունքում, Տավուշում, Սևանի մոտակայքում։
Երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի, նրա թիմի և նրանց սատարողների լուռ համաձայնությամբ, թշնամի երկրների «կիրթ» ղեկավարները իրենց GPS-ներով վերագծում են ՀՀ սահմանները։ Կորցրել ենք Արցախը, կորցում ենք Հայաստանը...։
Հայրենիքը վտանգի մեջ է, վտանգի մեջ է և մեր գոյուությունը...։ Մենք այս վարչակազմից պահանջում ենք, որ նա հեռանա»,- կարդաց Սերժ Սրապիոնյանը։
Ապա, նա նշեց, որ ուզում է մի տխուր դեպք պատմել, երբ տարիներ առաջ ՌԴ-ում մի հայ վարորդ վթարի էր ենթարկվել, և դատավարության ժամանակ նրան կնոջ խալաթ էին հագցրել ու անպատվել։
«Նիկոլը և նրա վարչախումբը ուզում են մեզ մեզ ինքնասիրությունը վիրավորող խալաթ հագցնել, որը մենք չենք հագնելու, մենք հագցնելու ենք այն»,- եզրափակեց խոսքը Սերժ Սրապիոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ամեն ինչ արել ենք, որ պատերազմ լինի, պատերազմում հստակ պետական կառավարում չլինի ու այդ ամբողջ նահանջը խրախուսել ենք. Օհանյան
- Մենք պետք է թելադրենք, ոչ թե ժամանակը վատնենք Նիկոլի հիմարությունների վրա. Գեղամ Նազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան