Մակունցի Վաշինգտոն մեկնելը այլ նպատակ և օրակարգ կարող է ունենալ. Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է.
«ԱՄՆ-ում մեր դեսպանների մասին.
Պետք չէ Մակունցին վիրավորել կամ ձեռք առնել: Ուղղակի պետք է ճիշտ գնահատել իրավիճակը: Իսկ իրավիճակը հետևյալն է:
Վաշինգտոնում մեր դեսպաններն ի սկզբանե եղել են պրոֆեսիոնալ դիվանագետներ։ Այս ուղղությամբ մեր կադրային քաղաքականությունը մշտապես փայլուն է եղել։ Ինչպես ասում են՝ «բարձրագույն նշաձող»:
Շուգարյանը, Կիրակոսյանը, Մարգարյանը, Հովհաննիսյանը և Ներսիսյանը արհեստավարժ դիվանագետներ էին, հիանալի տիրապետում էին ժամանակի ամերիկյան իրականությանը և փայլուն կատարում էին իրենց առջև դրված խդնիրները։
Ունեցել ենք նաև մեկ քաղաքական նշանակում, ինչը միջազգային պրակտիկայում շատ հաճախ կիրառվող երևույթ է։ Երբ բարձրաստիճան ծանրքաշային գործիչ ես նշանակում դեսպան, դրանով ընդգծում ես հարաբերությունների կարևորությունը և դրանց խորացման պատրաստակամությունը։ Իսկ եթե հաշվի ենք առնում, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեսպան նշանակվելուց շուրջ մեկ տարի առաջ բավականին սերտ հարաբերություններ էր հաստատել փոխնախագահ Ջո Բայդենի հետ, պատկերն առավել ամբողջական է դառնում։
Հայկական կողմի մեսիջը ճիշտ ընկալվեց Վաշինգտոնում։ Նախագահ Օբաման Տիգրան Սարգսյանին ընդունեց ժամանելուց շուրջ 2 շաբաթ անց, չնայած արարողակարգով ամիսներ էին պահանջվում։
Ինչևէ, ինձ համար մինչ օրս անհասկանալի է, թե ինչու Հովհաննիսյանին հեղափոխությունից շատ կարճ ժամանակ անց հետ կանչեցին և նշանակեցին Ներսիսյանին։ Եթե նպատակն էր ընդգծել նախկինների հեռացումը, նորերի գալը և «նոր Հայաստան» կոնցեպտը, ապա տրամաբանական չէր Ներսիսյանի նշանակումը դեսպան, իսկ Հովհաննիսյանինը՝ փոխնախարար։ Շեշտեմ, երկու դեսպաններին էլ համարում եմ լուրջ դեսպաններ։
Մեկ այլ խնդիր էլ կա։ Մեր վերջին երեք դեսպանները Վաշինգտոնում պաշտոնավարում են 2,5 տարուց ոչ ավել։ Եթե Տիգրան Սարգսյանի դեպքում սա հասկանալի էր, քանի որ նա նշանակվել էր միջազգային կազմակերպության ղեկավար, ապա Հովհաննիսյանի ու Ներսիսյանի ափալ-թափալ փոփոխությունները անլուրջ տպավորություն կարող են թողնել ԱՄՆ-ում։ Ներսիսյանը շատ լավ տեմպի մեջ է և չնայած Երևանից գնացող՝ հաճախ անադեկվատ հանձնարարականներին, այնուամենայնիվ էֆֆեկտիվ աշխատում է։
Մակունցի մասին ոչինչ ասել չեմ կարող։ Անձնական որևէ խնդիր չունեմ։ Պարզապես ոչ փորձառու դիվանագետ է, ոչ քաղաքական ծանր քաշային, ոչ էլ Ամերիկան է այնպես պատկերացնում, ինչպես անհրաժեշտ է։ Ասեմ ավելին, վերջերս համայնքային «Armenian Weekly»-ն գրել էր, որ Մակունցի ԱՄՆ այցի նպատակը Սենատոր Մենենդեզի հետ ֆոտո նկարվելն ու PR լինելն էր և որևէ հրատապ օրակարգ իրականում չկար։ Սա բնականաբար հասկանում են նաև Վաշինգտոնում և հասկացել էին նաև Մենենդեզի գրասենյակում:
Հայ-ամերիկյան լճացած հարաբերությունների պարագայում սխալ եմ համարում նրա նշանակումը, մանավանդ, որ որևէ առավելություն չունի գործող դեսպան Ներսիսյանի նկատմամբ։
Ներսիսյանին համարում եմ էֆֆեկտիվ դեսպան (նրա գործունեությունը մշտապես գտնվում է մեր կենտրոնի մշտադիտարկման ներքո) և համարում եմ որ բավականին լավ ու ջերմ կապեր ունի դեմոկրատների վարչակազմի հետ։ Այդ պատճառով է, որ համարում եմ, որ Մակունցի Վաշինգտոն մեկնելը այլ նպատակ և օրակարգ կարող է ունենալ։
Իմ համոզնումնքն է։ ԱՄՆ-ում այս փուլում պետք չէ դեսպանին փոխել: Իսկ, եթե չգիտեմ, թե ինչ անհրաժեշտություն կա դեսպանին փոխելու համար, ապա առաջարկում եմ դեսպան նշանակել օրինակ Թաշչյանին կամ Կաժոյանին։ Իմացողները կհասկանան։
Մի բան էլ է ակնհայտ: Հայաստանում որ օրը տեղի ունենա իշխանափոխություն, նույն օրը Մակունցին ազատելու են պաշտոնից: Այդ օրը հեռու չէ, իսկ դա կրկին որպես անլրջություն է ընկալվելու:
Հայկական լոբիստներն արդեն իսկ կոշտ արձագանք են տվել այս նշանակման կապակցությամբ: Առանց նրանց աջակցության, ցանկացած դեսպան դատապարտված է տապալման:
Նշանակմանը դեմ են ԱԳՆ-ում: Բառացիորեն համարյա բոլորը: Սա տապալման երկրորդ նախադրյալն է:
Համայնքի ծանրքաշայիններից նույնպես գալիս են շատ բացասական ազդակներ՝ այս իշխանություններին դավաճան են համարում: Սա տապալման անխուսափելիության երրորդ նախադրյալն է:
Ադրբեջանի դեսպանը Վաշինգտոնում ծանրքաշային է՝ 10 տարի է Վաշինգտոնում է: Նրան լուրջ հակակշիռ է պետք դեմ տալ: Իսկ Մակունցը այդ հակակշիռը չէ, իսկ Ներսիսյանը ադրբեջանցու համակուրսեցին է: Լավ ճանաչում և հակակշռում է:
Այս ցանկը կարող եմ շարունակել»:
ԱՄՆ-ում մեր դեսպանների մասին Պետք չէ Մակունցին վիրավորել կամ ձեռք առնել: Ուղղակի պետք է ճիշտ գնահատել իրավիճակը: Իսկ...
Posted by Suren Sargsyan on Sunday, 24 January 2021
Հարակից հրապարակումներ`
- Միայն դա բավարար է Մակունցի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար. Ղազարյան
- Սուրեն Սարգսյանը՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի երկու թեկնածու է առաջարկում
- Միքայել Մինասյան. Փաշինյանը որոշել է Մակունցին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակել
- Ռազմագերիների առումով նորություն չկա․ Լիլիթ Մակունց
- Գեղամ Նազարյան. Լիլիթ Մակունց, այս միտքը քեզ այլևս ոչ մի օր հանգիստ չի տալու՝ նույնսիկ սեփական երեխան ունենալիս
- Լիլիթ Մակունցի հերթական «փախուստը»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները