Բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի դերը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կարգավիճակի որոշման գործում.Արմեն Գրիգորյանը՝ Ջեյք Սալիվանին
Հայկական կողմը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների դերը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման և Ղարաբաղի կարգավիճակի որոշման գործում: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է նշանակման կապակցությամբ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանին ուղղված ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ուղերձի մեջ:
«Հայաստանը մեծապես կարևորում է երկկողմ հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ` հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության սկզբունքների վրա: Մենք նաև բարձր ենք գնահատում ԱԱՆ-ի, որպես Մինսկի խմբրի համանախագահող երկրի դերը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշման գործում: Համոզված եմ, որ ԱՄՆ ջանքերն արդյունավետ դեր կխաղան տարածաշրջանում ընդհանուր կայունության և անվտանգության հաստատման գործում», - ասվում է հաղորդագրության մեջ, որի տեքստը երկուշաբթի օրը ստացել է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գրիգորյանը նշել է, որ առաջիկայում ակնկալում է Սալիվանի հետ հանդիպումը` քննարկելու հայ-ամերիկյան գործընկերության խնդիրները` այն ավելի ընդհանուր և համընդգրկուն դարձնելու համար: