ԵԽ գլխավոր քարտուղար․ Աշխատում ենք՝ Հայաստանին ու Ադրբեջանին հետկոնֆլիկտային աջակցության տրամադրման ուղղությամբ
«Նախորդ տարվա վերջին Լեռնային Ղարաբաղում ու նրա շուրջ հակամարտությունը բռնկվեց։ Մենք բազմիցս ասել ենք, որ պետք է պետք է հաստատվի խաղաղություն»,-այս մասին այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իր ելույթում ասաց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը։
ԵԽ գլխավոր քարտուղարը նշեց, որ ողջունում են նոյեմբերի հրադադարը Հայաստանի ու Ադրբեջանի միջև։
«Մենք խորհրդակցություններ ենք անցկացրել երկրների (Հայաստան, Ադրբեջան - խմբ․) իշխանությունների հետ, որոնք կենտրոնացած են Եվրոպայի խորհրդի դերի վրա՝ հետկոնֆլիկտային աջակցություն տրամադրելու համար՝ մեր մանդատին համաձայն, քանի որ Եվրոպական հողի վրա յուրաքանչյուր անհատ ունի իր մարդու իրավունքների պաշտպանություն։ Մենք աշխատում ենք, որ սա տեղի ունենա»,-ասաց ԵԽ գլխավոր քարտուղարը։
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ զեկուցող․ Ռազմագերիների հետ կապված իրավիճակը հուսահատորեն ծանր է
- Հայ ռազմագերիների հայրենադարձության հարցի քննարկումը չընդգրկվեց ԵԽԽՎ օրակարգում
- Հայ ռազմագերիների վերադարձի հարցն առաջարկվել է ներառել այսօր մեկնարկող ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան