Էրդողանը քննադատում է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին՝ Արցախի պատերազմի պատճառով Թուրքիային ԱԹՍ-ների տեսախցիկներ չվաճառելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է երկրի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին «վատ հարևաններ» լինելու համար` թուրքական անօդաչու թռչող սարքերի մասեր մատակարարելուց հրաժարվելու համար։ Այս մասին գրում է Ahval News-ը։
Էրդողանը հայտարարել է, որ իրենց տրանսպորտային միջոցներով հիանում են ամբողջ աշխարհում:
«Թուրքական զինված անօդաչու թռչող սարքերը փոխում են պատերազմի մեթոդները և փոխում են պատերազմի տենդենցը Լիբիայում»,- ասել է Էրդողանը՝ թուրքական նոր ֆրեգատի գործարկման ժամանակ:
Անդրադառնալով ՆԱՏՕ-ի Թուրքիայի դաշնակիցներին` որպես «վատ հարևանների», նա ավելացրել է, որ նրանց հրաժարվելը առաքել անօդաչու սարքերի մասներ, մասնավորապես տեսախցիկներ, կլինի պատճառ՝ Թուրքիայում ավելի շատ բաղադրիչներ արտադրելու անհրաժեշտության:
«Օրինակ, տեսախցիկի խնդիրը, ենթադրաբար, մենք միասին ենք ՆԱՏՕ-ում: Մենք ուզում ենք տեսախցիկներ, բայց նրանք չեն տալիս: Մեզ ասում են. «Ինչու՞ եք կռվում Հայաստանում»: Հայաստանը հարձակվում է իմ դաշնակիցների վրա, մենք պետք է բոլոր հնարավոր աջակցությունը ցույց տանք: Մի՞թե մենք միասին չենք ՆԱՏՕ-ում»,- ասել է Էրդողանը։
Նշվում է, որ այն բանից հետո, երբ անցյալ տարվա սեպտեմբերին Թուրքիան հանդես եկավ Ադրբեջանին Հայաստանի դեմ սատարելու գործում, հայ դիվանագետներն ու ակտիվիստները կոչ արեցին արևմտյան ընկերություններին՝ դադարեցնել իրենց հարաբերությունները թուրքական պաշտպանական ընկերությունների հետ:
Միացյալ Թագավորության «Andair» ընկերությունը հայտարարել է, որ այլևս չի մատակարարի մասեր Թուրքիայի Բայրաքթարների համար։
Անցյալ հոկտեմբերին կանադական Bombardier Recreational Products (BRP) ընկերությունը հայտարարեց, որ դադարեցնում է շարժիչների վաճառքը Թուրքիայի անօդաչու թռչող սարքերի համար: Սա հետևեց Կանադայի կառավարության որոշմանը՝ դադարեցնել զենքի արտահանումը Թուրքիա՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմի պատճառով: