Փետրվարի 5-ին Ղազախստանում Հայաստանը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Ռուսաստանի, Ղազախստանի, Հայաստանի, Բելառուսի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները կմասնակցեն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որը տեղի կունենա փետրվարի 5-ին Ալմա-Աթա քաղաքում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին երկուշաբթի օրը հաղորդել են Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:
«2021 թ. Փետրվարի 5-ին Ալմա-Աթայում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Նրան կմասնակցեն Հայաստանի Հանրապետության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը: Նախատեսվում է նաև Եվրասիական տնտեսական միության դիտորդ երկրների՝ Մոլդովայի, Ուզբեկստանի և Կուբայի մասնակցությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան