
Էդմոն Մարուքյանի ակցիան Ստրասբուրգում․ Ազատություն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին
Այսօր Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի մեկնարկին ՀՀ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը ակցիա է իրականացրել Վեհաժողովի նիստերի դահլիճի դիմաց՝ «Ազատություն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին» ցուցանակով։
«ԵԽԽՎ նիստն սկսեցինք մեր բողոքի ձայնը բարձրացնելով և պահանջելով՝ միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց օր առաջ ազատ արձակելու պահանջով»,-ֆեյսբուքում գրել է Մարուքյանն ու տարածել տեսանյութ։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ նստաշրջանն անցկացվում է հիբրիդային տարբերակով՝ հունվարի 25-ից 28-ը։