Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները պարբերաբար անցկացնում են հակաահաբեկչական վարժանքներ
Ռուս զինծառայողները, Արցախի դիտակետերում անցկացվող ծառայության ընթացքում, իրականացնում են կանոնավոր հակաահաբեկչական վարժանքներ: «Տագնապ» ազդանշանի գործողություններ վարելիս խաղաղապահ զորակազմի զինծառայողները մշակում են դիրքավորման, դիտակետերը պահելու, ինչպես նաև երթուղին փակելու և շարժումը դադարեցնելու գործողություններ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերը հագեցած են «Ստուգակետ» ամրություններով, որոնք նախատեսված են զինծառայողներին փոքր զենքերից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքի շրջանաձև դիտանցում իրականացնելու համար:
Պաշտպանական ենթակառուցվածքը ներառում է նաև անձնակազմի համար հարմարավետ կենցաղային մոդուլներ, սնունդ պատրաստելու և ճաշելու բլոկային մոդուլ, ինչպես նաև տրանսպորտա-տեխնոլոգիական մոդուլ, որը հագեցած է մշտական էլեկտրաէներգիա մատակարարելու սարքավորումներով:
Բոլոր մոդուլները հագեցած են անհրաժեշտ կենցաղային սարքավորումներով, սպասքով, էլեկտրական սարքերով և ջեռուցման և օդորակման համակարգերով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին