Չարորակ նորագոյացություններ ունեցողները պետք է զգուշանան «Sputnik V» ընդունելիս
Չարորակ նորագոյացություններ ունեցող մարդիկ պետք է զգուշորեն օգտագործեն ռուսական «Sputnik V» պատվաստանյութը, հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Gam-COVID-Vak պատվաստանյութի բժշկական կիրառման ձեռնարկի նոր տարբերակին:
Նշվում է, որ պատվաստումը կարող է ռիսկ առաջացնել մարդկանց որոշակի խմբերի համար`տեղեկատվության պակասի պատճառով:
«Պատվաստումը կարող է վտանգ ներկայացնել աուտոիմուն հիվանդություններով մարդկանց համար, քանի որ իմունային համակարգի խթանումը կարող է հանգեցնել հիվանդության սրացման, հատկապես աուտոիմուն պաթոլոգիա ունեցող հիվանդներին, որոնք ձգտում են զարգացնել ծանր և կյանքին սպառնացող պայմաններ։ Չարորակ նորագոյացություններ ունեցող մարդիկ ևս պետք է զգուշանան», - ասվում է հրահանգում:
Նշենք, որ Ռուսաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը գրանցեց COVID-19- ի դեմ պատվաստանյութ:
Հարակից հրապարակումներ`
- Արգենտինայում սկսվում է կորոնավիրուսի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութով պատվաստումը
- Արցախի դիտակետերում Sputnik-V-ով պատվաստել է շուրջ 100 խաղաղապահ
- Արցախում ռուս խաղաղապահները սկսել են պատվաստվել Sputnik-V պատվաստանյութով
- Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում սկսվել են Sputnik-V-ով պատվաստումները
- «Sputnik V» կորոնավիրուսային պատվաստանյութ արտադրողը պատրաստ է այն փորձարկել երեխաների վրա
- Սկսվում է Sputnik V-ի մատակարարումները Ռուսաստանում լայնածավալ պատվաստումների համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան