Ինչո՞ւ է «Իսկանդերը» Շուշիի վրա կրակել, ինչո՞ւ դրանով հարված չի հասցվել ադրբեջանական թիրախներին. Հակոբյան
«Ուղիղ 100 տարի առաջ, երբ Շուշին հայաթափվում էր, թուրքերի խորհրդով էր արվում։ Եվ այսօր էլ թուրքերը հասկանում են Շուշիի ստրատեգիական նշանակությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը։
Նրա խոսքով, արդեն պետք է բարձրացվեն այն հարցերը, թե ինչու է «Իսկանդերը» Շուշիի վրա գործածվել, ինչո՞ւ դրանով հարված չի հասցվել ադրբեջանական կարևոր կենտրոններին, ստրատեգիական թիրախներին։
«Հարվածը եղել է նրա համար, որ հայկական ուժերը, որոնք մաքրել էին Շուշին, դուրս գային այնտեղից։ Չգիտեմ, դրանից հետո ինչ է եղել, բայց հետո արդեն հայտարարվեց, որ Շուշին ամբողջությամբ ադրբեջանական վերահսկողության տակ է։ Փաստը հենց դա է։ Եվ կարող ենք ասել՝ տեղի է ունեցել դավաճանություն։ Հայկական ուժերին «Իսկանդերով» հարվածելու պատրվակով Շուշիից հանել են, որ Շուշին հանձնեն։ Դա տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ։ Հետագայում, ես կարծում եմ, որ քննիչ հանձնաժողով կստեղծվի, և ազգային դավաճանությունը ջրի երես դուրս կգա»,- նկատեց նա։
Ըստ քաղաքական գործչի, այժմ էլ Նիկոլ Փաշինյանը Շուշիի վերաբերյալ հայտարարություններ է անում ԱԺ ամբիոնից, որպեսզի արդարացնի Շուշիի հանձնումը.
«Նախ ասում էր՝ դժգույն քաղաք էր, հիմա ասում է՝ ադրբեջանական քաղաք է»։
Միհրան Հակոբյանի խոսքով, Շուշին թուրքերի համար կարևոր է, քանի որ տիրելով Շուշիին, իրենք տիրում են ողջ Արցախին։
«1992 թվականին Շուշին ադրբեջանաբնակ էր, քանի որ 1920 թվականի որոշում կար, որով Արցախը Ադրբեջանի կազմ մտցվեց, ստեղծվեց ԼՂԻՄ-ը՝ Շուշի կենտրոնով։ Հիմա հարց՝ ինչո՞ւ դրանից երկու տարի անց Ադրբեջանը որոշեց մարզկենտրոն դարձնել Ստեփանակերտը։ Դա արեցին, որ Շուշին ադրբեջանաբնակ դարձնեն։ Դա արեցին, որ Ստեփանակերտում ապրող հայերը տեսնեն ու հասկանան, որ թուրքը իրենց գլխի վերևում է։ Եվ 1920-ականների վերջում սկսեցին Շուշիում գորգագործական արտադրամասեր բացել, որ ստեղծվի միֆ, թե Շուշին ադրբեջանական մշակութային կենտրոն է։ Դա արեցին, որ Շուշին ադրբեջանական պահեն...։
1960-ականներին էլ հայկական ավերակները վերացրին, տեղը շենքեր կառուցեցին, որ ադրբեջանցիներով բնակեցնեն։ Սա հստակ ստրատեգիա է։ Եվ որևէ մեկը այնքան բան չի արել Շուշին ադրբեջանական դարձնելու համար, որքան Փանա խանը, Սուլթանովը, Նարիմանովը, Ալիևներն ու Նիկոլ Փաշինյանը»,- ընդգծեց Միհրան Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի՝ Շուշիի մասին հայտարարության հիմքում ոչ այլ ինչ է, քան իր անմիջական հրամանով Շուշին անձնելու փաստն արդարացնելու փորձ
- Շուշին հանձնվեց այնպես, ինչպես Կարսը..., այսօր բոլորս անտուն մնացինք. Արփեն Մովսեսյան
- Ենթադրյալ վերադարձի դեպքում Շուշիի բնակչությունը պետք է 90 տոկոսով դառնար ադրբեջանական. Ռուբինյան
- Զոհրաբյան. Իսկ երկու տարի առաջ Փաշինյանը Շուշին համարում էր հայոց արժանապատվության միջնաբերդ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները