ԱՄՆ-ում գտնում են՝ Բայդենի գալուց հետո Իրանի հետ հարաբերությունները կարող են փոխվել
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար գեներալ Ֆրենկ Մակքենզին հայտարարել է, որ երկրի նոր նախագահ Ջոզեֆ Բայդենի երդմնակալության արարողությունը նշանակում է Միացյալ Նահանգների և Իրանի միջև հնարավորությունների շրջանի սկիզբ: Նրա խոսքերը հրապարակել է ՏԱՍՍ գործակալությունը:
«Վստահ եմ, որ Իրանում քաղաքական հաշվարկ կա՝ նոր վարչակազմի հետ կապ հաստատելու և տեսնելու, թե արդյոք իրավիճակը կփոխվի»,- կիրակի օրը Մերձավոր Արևելք մեկնել պատրաստվող Մակքենզիի խոսքերը մեջբերել է Defence One-ը:
Գեներալը հավելել է, որ նոր վարչակազմը պատրաստվում է վերանայել ԱՄՆ քաղաքականությունը:
Անցյալ տարվա վերջին ամերիկյան որոշ լրատվամիջոցներ, վկայակոչելով Պենտագոնի աղբյուրները, տեղեկացրել էին Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի վրա հարձակման Իրանի նախապատրաստման մասին: Մակքենզին հաստատել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարման վերջին ամիսներին Իրանի կողմից բարձր սպառնալիք կար, բայց ԱՄՆ-ին հաջողվեց կանխել ռազմական գործողությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան