Աննա Հակոբյանի ներկայության պատճառով լքել են դահլիճը
Հայտնի հաղորդավարուհի Լիկա Թումանյանն այսօր երեկոյան Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ներկայության պատճառով լքել է Ֆիլհարմոնիայի դահլիճը, որտեղ տեղի է ունեցել Հայաստանի պետական դիմֆոնիկ նվագախմբի 15-ամյակին նվիրված համերգը։
«Պետք է վայելեի ամենասիրելի նվագախմբերից մեկի կատարումը և ամենասիրելի դիրիժորներից մեկի կատարումը, սակայն չեմ կարող շարունակել լսել, քանի որ նույն դահլիճում գտնվում է Աննա Հակոբյանը։ Ես չեմ կարող նրա հետ գտնվել մի դահլիճում, շնչել միևնույն օդը, չեմ կարող նույնսիկ հանուն դասական երաժշտության մերվել իր ներկայության հետ։ Չկա որևէ հանուն, որը կարող է մեզ միավորել։ Մեծ ջանքեր պահանջվեցին ինքնատիրապետումս չկորցնելու համար»,-ֆեյսբուքյան էջում իր որոշումն ու քայլն այսպես է հիմնավորել Թումանյանը։
Մեկնաբանություններում օգտատերերը ողջունել են նրա պահվածքը, խոստովանել, որ իրենք, նախապես ներողություն խնդրելով նվագախմբից, ավելի ծայրահեղ քայլերի կդիմեին՝ «Աննա Հակոբյանին տեղում խայտառակելու համար»։
Հենց նոր լքեցի Արամ Խաչատրյան համերգասրահը։ Վայրկյան անգամ չեմ կարող մնալ այնտեղ, որտեղ դավաճան ստահակներն են։ Աննա-...
Опубликовано Lika Tumanyan Понедельник, 25 января 2021 г.
Պետական Կամերային Երաժշտական Թատրոնի տնօրեն, Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը գրել է.
«Որոշեցի մի քիչ կտրվել այս աղետալի իրականությունից և ընդունել ընկերներիս հրավերը ու լսել Պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը, ի դեպ այս հրաշք կոլեկտիվը 15 տարեկան է։
Ցավս այն է, որ դավաճանների ընտանիքը մեզ ուղեկցում է ամենուր, էս տիկին Էռատոն իր երեք դուստրերի հետ խլեց իմ երեկոն, այս տիկինը շարունակում է կայֆեր֊կայծերը ու հենց հիմա էլ համերգի վայրում է ու լավ ծափ է տալիս»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան