ԲԸՏՄ-ն արձանագրել է հերթական ապօրինի ծառահատման դեպք
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները ՀՀ ոստիկանությունից ստացված գրության հիման վրա կատարված զննման արդյունքում Լոռու մարզի բնակիչ Ա.Բ-ի կողմից կաղնի տեսակի 2 քամատապալ ծառ ապօրինի հատելու փաստով հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 49.500 ՀՀ դրամի չափով: Այս մասին տեղեկացնում է ԲԸՏՄ-ն։
«Գործի նյութերն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժին:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնը հորդորում է զերծ մնալ բնապահպանական իրավախախտումներ կատարելուց, պահպանել բնությունը»,-ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին