Մենք պետք է թելադրենք, ոչ թե ժամանակը վատնենք Նիկոլի հիմարությունների վրա. Գեղամ Նազարյան
«Մենք ունենք երկիր, որը վերականգնվելու համար գործուն աջակցության կարիք ունի, և դրան խանգարող մի խոչընդոտ կա ՝ Նիկոլի հանցավոր վարչախումբը»,- «Ձայն հայրենյաց» նախաձեռնության երրորդ հավաքի ընթացքում ասաց զոհվածի հայր Գեղամ Նազարյանը։
Նրա խոսքով, առանց Նիկոլ Փաշինյանի վարչախմբի հեռացման՝ ոչնչի մասին մտածել չի կարելի։
«Մենք մեր քայլերով պետք է ոչ թե խեղճի տպավորություն թողնենք, այլ՝ ուժեղի, հաղթածի, որովհետև մեր տղերքը՝ առնվազն 5000 հոգի, զոհվեցին, որ մենք իրականացնենք մեր առաքելությունը, ոչ թե խեղճացած քայլենք»,- նշեց նա։
Ըստ Գեղամ Նազարյանի, ազգի էլիտայի մի մասը, որը մասնակցում է այսօրվա հավաքին, պետք է թելադրի օրակարգ, այլ ոչ թե հետևի «Նիկոլի կեղտոտ օրակարգերին» ։
«Նիկոլ Փաշինյանն ամեն օր մի հիմարություն դուրս է տալու, և մենք պետք է ժամանակ չվատնենք դրա վրա։ Մենք պետք է օր առաջ կանխենք նրա հանցավոր քայլերը։ Չհամոզվեցի՞ք՝ ինչու եկավ այդ տականքների խումբը։ Էլ չասեք, թե ժողովուրդը գնաց նրանց հետևից, ո՛չ, ժողովրդի բանական հատվածը մնացել է տանը, ո՛չ գնացել է ընտրության, ո՛չ ձայն է տվել։ Մենք յուրօրինակ հարթակ ենք ստեղծում՝ « Ճշմարտություն սերունդների համար, այնտեղ ոչ միայն զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողներն են լինելու, այլ՝ բոլորը։ Առաջիկայում, երբ այս վարչախումբը փոխվի, մենք այդ փաստերը կտրամադրենք դատավարության համար»,- նշեց նա։
Գեղամ Նազարյանը նշեց, երեխաները, որ հիմա երկնքից նայում են, ասում են, որ հիմա հայերն անցնում են այն ամենի միջով, ինչով անցել է Գերմանիան 1945-ին։
«Մենք պետք է ունենանք մեծ երազանքներ, որ գոնե տասը տարի հետո մեր սոցիալ-տնտեսական վիճակը, ռազմարդյունաբերական վիճակն այնպիսին լինի, որ ադրբեջանցիներն իրենց իշխանություններին հարցնեն՝ բա ինչո՞ւ են հայերը մեզնից լավ ապրում, ինչո՞ւ են մեզնից ուժեղ ամեն ինչով։ Մեր պոտենցիալը շատ մեծ է, և մեր թշնամին դա լավ գիտի, մեզ մեզնից լավ է ճանաչում։ Ալիևը մինչև հիմա մեզնից վախենում է: Եվ այսօր, որ բռունցք է ցույց տալի մեզ, դրա պատասխանը շուտով ստանալու է»,- նկատեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Շուշիի քաղաքապետ. Ով է հրաման տվել, որ Քարին Տակից զորքը դուրս գա
- Սեյրան Օհանյանը՝ Փաշինյանին. Դու նաև գերեվարվածների հարցը անբարո կերպով փորձեցիր մանիպուլյացնել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան