ԵԽԽՎ զեկուցող․ Ռազմագերիների հետ կապված իրավիճակը հուսահատորեն ծանր է
«Հուսահատորեն ծանր իրավիճակ է»,-այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Առաջընթացի զեկույցի ժամանակ հայտարարեց զեկուցող Իան Լիդել–Գրենջերը՝ անդրադառնալով Արցախյան պատերազմից արդյունքում ռազմագերիների խնդրին։
Գրենջերը նշեց, որ երբ ավարտվում են ռազմական գործողությունները՝ պետք է ռազմագերիները վերադարձվեն, ինչը զինվորի հիմնարար իրավունքներից է։
«Երբ դու զինվոր ես ու հայտնվել ես գերության մեջ, ակնկալում ես, որ պետք է հայրենադարձվես քո երկիր հնարավորինս շուտ՝ ռազմական գործողությունների ավարտից հետո։ Կրկին և կրկին, կարևոր է, որ երկու կողմերն ընդունեն սա»,-ասաց Գրենջերը։
Լիդել–Գրենջերը նշեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը Ժնևի կոնվենցիայի անդամներ են ու եթե կան գերության մեջ հայտնված անձինք, ապա նրանց նկատմամբ պետք է լինի պատշաճ վերաբերմունք՝ բժշկական զննումներ, սնունդ, ու պետք է բացառվի ստրկական և այլ աշխատանքը։
Հարակից հրապարակումներ`
- Էդմոն Մարուքյանի ակցիան Ստրասբուրգում․ Ազատություն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին
- Հայ ռազմագերիների հայրենադարձության հարցի քննարկումը չընդգրկվեց ԵԽԽՎ օրակարգում
- Հայ ռազմագերիների վերադարձի հարցն առաջարկվել է ներառել այսօր մեկնարկող ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան