Իրանի խորհրդարանի նախագահ . Գերտերությունները վստահելի չեն
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ գերտերությունները, որոնց էությունը բռնատիրությունն է, գոռոզամտությունը և որոնք հեռու են մարդկայնությունից, վստահելի չեն: Այս մասին գրում է Pars Today-ը։
Կիրակի օրը, նշելով, որ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում Իրանը տեսավ Թրամփի բռնատիրական էությունը, Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը հավելել է. «Այդ իրադարձությունները ցույց տվեցին, որ գերտերությունները, որոնց էությունը բռնատիրությունն է, գոռոզամտությունը և որոնք հեռու են մարդկայնությունից, վստահելի չեն»:
«Ինչպես ասել է ԻԻՀ գերագույն առաջնորդը, ԱՄՆ-ն մեր թշնամին է, և նրա դեմ պայքարելու ամենակարևոր ճանապարհը ներքին ուժին, կարողություններին ու աշխատանքին ապավինելն է»,-ասել է Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան