Իրաքի պատգամավոր․ Թուրքիայի քայլը հող է նախապատրաստելու Իրաքում ռազմական միջամտությունների համար
Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մոխթար Ալ-Մուսավին ասել է,որ Սինջար քաղաքում ռազմական գործողություններ իրականացնելու Թուրքիայի քայլը ենթահող է ստեղծելու Իրաքում ռազմական միջամտությունների համար: Այս մասին գրում է Pars Today-ը։
«Իրաքի հողում Թուրքիայի ռազմական գործողությունները խախտում են այս երկրի ինքնիշխանությունը, ուստի վարչապետ Մուստաֆա Ալ-Քազեմիի կառավարությունը պետք է կանխի նման գործողությունների իրականացումը»,-ասել է Մոխթար Ալ-Մուսավին։
Ալ-Մուսավին հավելել է, որ Իրաքի հողում Թուրքիայի ցանկացած ռազմական գործողություն ապագայում բացասական ազդեցություն է թողնելու այս երկրի իրավիճակի վրա։
Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այդ երկրի ռազմական ուժերը, ամենայն հավանականությամբ, ռազմական գործողություն կսկսեն Սինջար քաղաքում՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ուժերին դիմակայելու համար:
Ավելի վաղ Իրաքի խորհրդարանի մի խումբ այլ պատգամավորներ ընդգծել են Թուրքիայի գործողությունների նկատմամբ լուրջ դիրքորոշում որդեգրելու և այդ երկրի հետ կապված գործը միջազգային կառույցներ ներկայացնելու անհրաժեշտությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան