ՅՈՒՆԵՍԿՕ․ Կրթությունը հետհամաճարակային վերականգնման գերակա ուղղությունն է
Կրթության ոլորտը պետք է ավելի մեծ ուշադրություն և ներդրումներ կատարի կորոնավիրուսի համաճարակից հետո համայնքների վերականգնման գործում, բայց մինչ այժմ ֆինանսավորումը կրճատելու միտում կա: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, ասված է կիրակի օրը հրապարակված ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հայտարարության մեջ:
«Այսօր՝ կրթության այս միջազգային օրը, ես կոչ եմ անում երկրներին և գործընկերներին՝ առաջնահերթություն համարել կրթությունը՝ որպես ընդհանուր բարիք, որպես վերականգնման մի մաս», - հորդորել է նա:
Հայտարարությունում շեշտվում է, որ կրթությունը վերականգնման ցուցակում հեռու է առաջինից։ Կազմակերպության կանխատեսումների համաձայն, այս ոլորտը կստանա աշխարհում ընդհանուր օգնության ընդամենը 0.78%-ը: Բացի այդ, համաճարակի պատճառով, կրթության ֆինանսական օժանդակությունը նվազել է 12%-ով:
«Վերականգնման ծրագրերում նախնական ներդրումը հետագայում երեք եռամսյակով կնվազեցնի COVID-19-ի պատճառած վնասը վերականգնելու համար անհրաժեշտ ծախսերը», - ասում է կազմակերպությունը:
Դասասենյակ անվտանգ վերադարձն ապահովելու համար ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխարհի 100 միլիոն ուսուցիչներին և մանկավարժներին կոչ է արել առաջնային ուշադրություն դարձնել պատվաստումների արշավներին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան