Շիրակի մարզի սպորտի ղեկավարը պարգևատրվել է ՀԱՕԿ-ի «Վարազդատ Արշակունի» մեդալով
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հրամանագրով Շիրակի մարզի սպորտի ղեկավար Վաչագան Վարդանյանը երկարամյա աշխատանքային գործունեության և 60- ամյակի առթիվ պարգևատրվել է ՀԱՕԿ-ի «Վարազդատ Արշակունի» մեդալով։ Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից։
Պարգևը հանձնել են ՀԱՕԿ-ի փոխնախագահ, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Դերենիկ Գաբրիելյանը և վարչության պետ Գագիկ Բոլշիկյանը:Վաչագան Վարդանյանն ունի ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողի և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի վաստակավոր գործչի կոչումներ: Պարգևատրվել է մի շարք հուշամեդալներով, շնորհակալագրերով ու պատվոգրերով։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները