ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր ձևակերպելու շահավետ պայմաններից
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր՝ առավել շահավետ պայմաններով:
Բանկում ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ կարելի է ձևակերպել հետևյալ պայմաններով.
• վարկի տարեկան անվանական տոկոսադրույք` 1%-13,5%՝ ՀՀ դրամով վարկերի դեպքում, 1%-9%՝ ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում (տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 10.6%-24%): Ոսկյա իրերի գրավադրմամբ սպառողական վարկը ԱՄՆ դոլարով տրամադրվում է անկանխիկ եղանակով:
• վարկի գումարը՝ 30 հազ. ՀՀ դրամից/100 ԱՄՆ դոլարից մինչև - 3 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ,
• վարկը տրամադրվում է գնահատված ոսկու արժեքի մինչև 150%-ի չափով,
• վարկի մարման ժամկետը 80 օրից մինչև 5 տարի է, վարկի մարման եղանակը ընտրվում է հաճախորդի կողմից:
Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի շրջանակներում Բանկն իր հաճախորդներին բացառիկ հնարավորություն է ընձեռում ձեռք բերել ստանդարտացված ոսկու ձուլակտորներ վարկով՝ ձևակերպելով այն որպես գրավ անմիջապես գնման պահին:
Ոսկու գրավադրմամբ վարկ ձևակերպելիս հաճախորդներին ընձեռվում են հետևյալ առավելությունները.
. վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում,
. վարկի ձևակերպումը իրականացվում է տեղում` մի քանի րոպեների ընթացքում,
. վարկը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթ` անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշ (սոցիալական քարտ),
. անհրաժեշտության դեպքում Բանկը կարող է միջոցներ տրամադրել հաճախորդի` այլ բանկերում վարկերի վերաֆինանսավորման և ՎՏԲ-Հայաստան Բանկում նոր` ավելի շահավետ պայմաններով վարկ ձևակերպելու համար:
Ինչպես նաև, ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել այլ բանկերից և վարկային կազմակերպություններից լոմբարդային վարկերի գնման ծառայությունից՝ գրավի գնահատված արժեքից 30%-ով ավել գումար ստանալու հնարավորությամբ:
Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ ձևակերպած հաճախորդ-վարկառուներին ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է տալիս պարբերաբար ավելացնել գործող վարկի սահմանաչափը մինչև 10%:
ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկավորման պայմանների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում, Բանկի կայքում՝ հղումով կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ին
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ԶԼՄ-ներում հիշատակումների թվով դարձել է առաջատար
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Տոյոտա Երևան» ընկերությանը
- Առաջիկայում մենք նախատեսում ենք բիոմետրիայի վրա հիմնված նույնականացման ներդրումը. ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն
- ՎՏԲ-Հայաստան Բանկի տոնական օրերի աշխատանքային գրաֆիկը և հեռահար սպասարկման ծառայությունների հնարավորությունները
- ՎՏԲ-Հայաստան Բանկն ապառիկ գնումներ կատարելու հնարավորություն կտա Ամանորի նախօրեին
- ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa վճարահաշվարկային համակարգի կողմից արժանացել է «Քարտային չեմպիոն» մրցանակի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան