Ավստրիայի բնակիչները գործվածքային դիմակների փոխարեն շնչառական դիմակներ կկրեն
Հունվարի 25-ից ավստրիացիները խանութներում կամ հասարակական տրանսպորտում սովորական գործվածքային դիմակների փոխարեն պետք է կրեն FFP2 բարձր պաշտպանական շնչառական միջոցներ: Նորամուծության մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, փոխանցում է «rbc»-ն։
Ավստրիայի առողջապահության նախարար Ռուդոլֆ Անշոբերը նշել է, որ շնչառական ապարատն ավելի հուսալի է պաշտպանում։ Բայց քանի որ շնչառական ապարատի արժեքը շատ ավելի բարձր է, քան սովորական դիմակը, բոլոր դիմակները կվաճառվեն ինքնարժեքով, իսկ աղքատներին կտրամադրվեն անվճար: Տեղական ԶԼՄ-ները գրում են, որ շնչառական դիմակի գինը մոտ մեկ եվրո է։
FFP2 շնչառական միջոցների պարտադիր կրումից բացի, Ավստրիայում հունվարի 25-ից ուժի մեջ է մտնում բոլոր հասարակական վայրերում մարդկանց միջև առնվազն 2 մ հեռավորություն պահպանելու պահանջը:
Սեբաստիան Կուրցը հայտարարել է նաև Ավստրիայում արգելափակումները մինչև փետրվարի 7-ը երկարացնելու որոշման մասին: Նախկինում հաղորդվել էր, որ սահմանափակումները կհանվեն հունվարի 18-ին: Դա պայմանավորված է նրանով, որ Ավստրիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր, ավելի վարակիչ «բրիտանական» շտամ, որը երկու անգամ ավելի արագ է տարածվում։
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ-ն կարծում է, որ կորոնավիրուսը մնում է սառեցված սննդի փաթեթների վրա
- Ինչ վտանգներ ունի ցրտին դիմակ կրելը
- Ավստրիան փակում է «արմատական մզկիթները»
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա